… ԵՎ ԱՅԼՆ ««Ծառա վերցրեք, որպեսզի փրկեմ երեխաներիս» Երեկ խմբագրությունը Կոնդ թաղամասից ստացավ հերթական ահազանգը։ Կոնդի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանը, այլեւս չկարողանալով դիմանալ բնակարանային ծանր պայմաններին, ճարահատյալ դիմել էր «Առավոտի» օգնությանը (այս խնդրին մենք մեկ անգամ արդեն անդրադարձել ենք. 20 մայիսի, 2000 թ.)։ Գնացինք նշված հասցեով։ Բնակարանի պատկերը, որ տեսել էինք կես տարի առաջ, բավականին փոփոխություն էր կրել (վատ իմաստով 172 Հ. Մ.)։ Տան պատերի ճաքերը, որտեղից ներս էին թափանցում անձրեւն ու ձյունը, ավելի էր մեծացել եւ լայնացել։ Երեք սենյակից բաղկացած բնակարանը կիսաքանդ վիճակում էր։ Տանիքը, ինչպես տիկին Անահիտն է ասում. «օրեցօր նստում է» եւ նա համոզված է որ մի գեղեցիկ օր այն փլվելու է իրենց վրա։ Ամբողջ հոգսը ընկած է ընտանիքի մոր՝ Անահիտի վրա։ Նրա ամուսինը մահացել է 1995 թվականին։ Ա. Չիլոյանը այժմ աշխատանք չունի եւ, ինչպես ինքն է ասում՝ «ամբողջ հանրապետությունում միայնակ» է։ Երեք անչափահաս երեխաների գոյությունը պահպանելու համար նա աշխատում է հարեւանների տներում եւ դրանով վաստակում օրվա հացը։ Իսկ ընդհանրապես, Անահիտի երեխաներին կերակրում է «Օրրան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։ Մեծ չափերի է հասնում տարբեր պարագաների համար խանութներին կուտակված պարտքը։ Միայն հացի պարտքը 14 հազար դրամ է, որի պատճառով հացավաճառը այլեւս հաց չի տալիս նրանց։ Էներգիայի վարձը, որը նույնպես մուծելու հնարավորություն չունի՝ 119 հազար դրամ է, սնունդինը՝ 18 հազար, իսկ գրենական պիտույքինը՝ 12 հազ. դրամ. «որտեղից պիտի տամ այդքան գումար, միայն նպաստի հույսին ապրելով (8.700 դրամ, որն, ի դեպ, արդեն վեց ամիս է, չեն ստանում)»,172 դժգոհում է Ա. Չիլոյանը։ Ըստ տիկին Անահիտի՝ «աթոռ գրավելու համար իշխանության եկած ղեկավարները սեփական գրպանը լցնելուց բացի, ոչինչ չեն անում։ Դուք իսկական հայ չեք,172 դիմելով «երկրի տերերին», ասում է Ա. Չիլոյանը,172 եթե իսկական հայ լինեիք, ինչպես, օրինակ Վազգեն Սարգսյանը, ապա ոչ թե արտասահմանի փողոցներում կշրջեիք, այլ հինգ րոպեով կբարձրանայիք Կոնդ եւ կտեսնեիք, թե ինչ է կատարվում այնտեղ»։ Ըստ տիկին Անահիտի՝ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որը չգիտես ինչու բարեհաճել է ոտք դնել Կոնդի թաղամաս, եւ ավելին՝ այցելել Ա. Չիլոյանի խարխլված բնակարան, որը բնակարան կոչելն այնքան էլ ճիշտ չէ, ոչ միայն սուտ խոստումներ չի տվել, ինչպես սովորաբար անում են մեր ղեկավարները, այլեւ անկեղծ զարմացել է. «ինչպես է պատահել, որ Վ. Սարգսյանը (որը անցած տարի այցելել էր Անահիտին 172 Հ. Մ.) խոստացել է բնակարան տալ ձեզ»։ Չիլոյանը խնդրեց արձանագրել հատկապես հետեւյալը. «Պարոն Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Արմեն Խաչատրյան, եթե ձեր տանը ծառայի պահանջ ունեք, խնդրում եմ ինձ ծառա վերցրեք, որպեսզի երեխաներս սովից չմեռնեն»։ Մինչեւ այսօր Ա. Չիլոյանը օգնության խնդրանքով դիմել է թաղապետ Ա. Զուրաբյանին. «բայց ինչքան կարելի է անհանգստացնել թաղապետին,172 տարակուսում է նա,172 չէ՞ որ դա նման է մուրացկանության»։ Ինչեւէ, Ա. Չիլոյանը պահանջում է, որ իր այս հարցադրումներին անպայման պատասխան տան այն մարդիկ, որոնց անունները վերը նշված են։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Նոյեմբերի 14-16-ը իր քառորդդարյա տարելիցն է նշում Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ Զարմանալի զուգադիպությամբ այս տարի նշվեցին մի քանի բուհերի հոբելյանները։ Ու ձեւավորվեց անխափան ավանդույթ. բուհի տարելիցին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ուղերձներ են ուղարկում ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը։ Ընդ որում, «աշխատանքի բաժանման» սկզբունքը չխախտելով, երկրի առաջին դեմքերից մեկն անձամբ ներկա է լինում որեւէ բուհի տարելիցին։ ՀՀ նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնում բուհի ռեկտորին ու եւս մի քանի վաստակաշատ դասախոսների։ Բուհն էլ, իր հերթին «ես՝ քեզ, դու՝ ինձ» կամ «մեծարիր՝ մեծարեմ» նշանաբանով իր ոսկե մեդալն է հանձնում ՀՀ նախագահին։ Վերջում՝ համերգ ու բանկետ։ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտն էլ դուրս չեկավ ավանդապաշտության սահմաններից։ Միայն, ավա՜ղ, չկարողացավ սեփական ոսկե մեդալով երախտահատույց լինել նախագահին։ Ուղղակի ԵրՊՏԻ-ն չունի իր ոսկե մեդալը։ Մնացած ամեն ինչն ըստ կարգի էր՝ հյուրեր, շնորհավորանքներ, ճառեր, գիտական նստաշրջան։ Հոբելյաններ տոնելու արարողությունը ձեւավորում է նաեւ որոշակի մրցակցային դաշտ՝ ո՞ւմ տարելիցին ավելի շատ պաշտոնյաներ եկան, ո՞ր բուհն ավելի ճոխ բանկետ արեց։ Ու քանի որ բուհերի հոբելյանական շքերթը դեռ շարունակվում է, կարծում ենք, որ կեռապատկվեն ու կքառապատկվեն «Անանիա Շիրակացի» մեդալակիրները, ու դեռ կերգեն մեր երգարվեստի լուսատուները բուհերի բեմերում։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ