Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Նոյեմբեր 16,2000 00:00
zindat

Երեկ «Առավոտին» դիմեց քաղաքացուհի Կարինե Թովմասյանը։ Ըստ նրա՝ ինքն արդեն 3 ամիս է, փորձում է մտնել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մոտ, սակայն դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Կարինեի ամուսինը մեկ տարի Տավուշի մարզում ծառայելուց հետո թույլտվություն է ստացել գալ Երեւան՝ խնամելու հիվանդ պապին, սակայն ետ՝ ծառայելու, չի վերադարձել։ Գործ է հարուցվել, եւ նա այժմ ձերբակալված է։

Կապվեցինք պրն Ջհանգիրյանի օգնական Լուսինե Սարգսյանի հետ (քանի որ անձամբ Գագիկ Ջհանգիրյանը գործուղման է մեկնել): Տիկին Սարգսյանը ճշտեց, որ Կարինե Թովմասյանը իրենց մոտ հաճախակի է լինում՝ իր ամուսնու՝ Ռոբերտ Թորոսյանի դեմ հարուցված քրգործի կապակցությամբ։ Նրան ընդունել են զինդատախազի տեղակալները։ Գործը ուղարկվել է Գուգարքի կայազորի դատախազություն։ Սակայն, ըստ օգնականի, եթե տիկին Կարինեն ինչ-ինչ հարցեր ունի, նա կարող է ընդունվել հենց զինդատախազի կողմից. որեւէ խոչընդոտ չկա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ

mayr ator

Զայրույթ եւ առավել եւս ցավ։ Ավելորդ է որեւէ անուն կամ գնահատական տալ նոյեմբերի 14-ի «Առավոտում» տպագրված «Լուսավորչի ոտքը» հոդվածին։ Ցավ է, երբ խոսքի ազատությունը նույնացվում է ամենասովորական գռեհկաբանությանը։ Պարզապես պետք է հարգել անհատի սրբությունը, հատկապես, երբ խոսքն այս դեպքում ոչ միայն համաքրիստոնեական սրբության, այլ նաեւ ազգային արժեքի մասին է։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվության համակարգ Չվիճարկելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվության համակարգի պատասխանը, ակնկալում ենք, որ նույնքան արագ մամլո դիվանն արձագանքի նաեւ մեր այն հարցումներին, թե ինչո՞ւ Մայր Աթոռը որեւէ օգնության չի արժանացնում Ջավախքի մեր եկեղեցիներին։ Մեր այս հարցը՝ անհրաժեշտ օրինակներով, ուղղել ենք մոտ երեք շաբաթ առաջ եւ մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել։

ՄԻ ՕՐԻ ՉԵՆՔ, ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ

adrbejan

Երեկ ամփոփվեցին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ադրբեջանի քաղաքական ուժերն այսկերպ են ներկայացված խորհրդարանում. իշխող կուսակցությունը՝ «Յենե Ազրբայջան»՝ 17 պատգամավորական մանդատ, «Ժողովրդական կուսակցություն»՝ 4, «Քաղաքական համերաշխություն»՝ 2, Կոմկուս՝ 2։ Ադրբեջանի ամենալուրջ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային անկախությունը», ոչ մի պատգամավորական մանդատ չի ստացել։ Ընդդիմադիր կուսակցությունները որոշել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բերվել են զանգվածային կեղծիքների օրինակներ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930