Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՓՐԿԵՑԻՆ

Նոյեմբեր 16,2000 00:00
zang

Երեկվա «Առավոտում» տպագրված «Ռոբերտ Քոչարյանը՝ որպես թագավոր…» հոդվածի կապակցությամբ խմբագրություն զանգահարեց քաղաքապետարանի կրթության վարչության գիշերօթիկ դպրոցները սպասարկող մասնագետ Ավիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հոդվածն անդրադարձել էր Կոնդի 73 հասցեում բնակվող Արուսյակ Ղազարյանին եւ նրա չորս քաղցած, կարիքից անգամ դպրոց չգնացող երեխաներին։ Պրն Գրիգորյանը խոստացավ, որ տիկին Արուսյակի դպրոցահասակ երեք երեխաներին վարչությունը կտեղավորի գիշերօթիկ դպրոցում։ Այսպիսով, երեխաներին ուսման տալու բարդությունից խուսափում է նաեւ հանրապետության նախագահը, ում իր երեխաներին չքավորությունից դրդված ցանկանում էր նվիրաբերել Արուսյակ Ղազարյանը։

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

grel

Նոյեմբերի 14-ին Սպանդարյանի պետնոտարական գրասենյակում առքուվաճառքի պայմանագիր է կնքվել, ըստ որի, էներգետիկայի նախարարությունը, Կարեն Գալուստյանի գլխավորությամբ, էներգետիկ համակարգի ֆինանսական միջոցների հաշվին «ԳԱԶ 31-010» մակնիշի երեք ավտոմեքենա է գնել, յուրաքանչյուրը՝ շուրջ 8 հազար դոլար արժողությամբ։ Ըստ նույն աղբյուրների, շուկայականից բարձր գնով ձեռքբերված այս ավտոմեքենաներից երկուսը իբրեւ ընծա հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությունում։

ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Robert Qocharyan

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է ընթացք չտալ իրեն առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի այն նախաձեռնությանը, ըստ որի ծխելու եւ ծխախոտի գովազդը պիտի արգելվեր հասարակական վայրերում, իսկ հեռուստատեսությամբ պիտի թույլատրվեր ժ. 23-ից հետո միայն։ Հանձնաժողովի երեկվա նիստում Պարույր Հայրիկյանը բացատրել է, թե Քոչարյանն այս քայլին դիմել է «խորհրդակցելով Հայաստանի տնտեսական ոլորտի աշխատողների հետ եւ հաշվի առնելով, որ մեր ծխախոտի արդյունաբերությունը նոր է ոտքի կանգնում»։ Վերջինիս առնչությամբ պրն Հայրիկյանը սրտանց հավելել է. «Երանի՜ ոտքի չկանգներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930