ՋՈՒՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ Երեւան քաղաքը սնուցող ջրատարներից մեկը՝ «Արարատյան1722»172ը,«Երեւանի ջրմուղկոյուղի» ՊՓԲԸ եւ «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ջուր է մատակարարում նաեւ Մասիս ավանին։ Այդ ջրատարից դեպի Մասիս ջուրը հոսում է երեք կետերից։ Ընդհանուր հաշվով, ըստ պայմանագրի, պետք է տրամադրվեր 125 լ/վ ջուր։ Սակայն Մասիսի քաղաքապետի, բնակիչների բողոքներն ու խնդրանքները հաշվի առնելով, ԵրՋԿԸ172ն ընդառաջեց եւ համաձայնեց մասիսցիներին 185 լ/վ172ում ջուր տրամադրելու առաջարկին։ Ու թեեւ, այդ ջրաքանակը լիուլի բավարար է, որ Մասիս ավանի շենքերի ներառյալ 3172րդ հարկի բնակիչներն ինքնահոսով 24 ժամ ջուր ստանան, այդուհանդերձ, նրանք (ինչպես մայրաքաղաքի շրջակայքում գտնվող այլ փոքր ու մեծ բնակավայրերը) շարունակում են գողանալ երեւանցիներին հասանելիք ջուրը։ ԵրՋԿԸ172ն, հույսը կտրելով նորմալ բանակցությունների միջոցով «Հայջրմուղկոյուղու» Մասիսի տեղամասին «իմը՝ ինձ, քոնը՝ քեզ» պարզ տրամաբանությանը ընկալունակ դարձնելուց, դեռ հոկտեմբերի 20172ին «Արարատյան1722» ջրատարից դեպի Մասիս գնացող 3 խողովակներից մեկի մեջ փոքրամասշտաբ պտուտակ զոդելու միջոցով, 250 լ/վ ջրաքանակը հասցրեց 25 լ/վ172ի։ Այս գործողությունից հետո հնարավոր եղավ Երեւանի Մալաթիա172Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները ջրով ապահովող 4 հզորագույն պոմպերից մեկն անջատել։ Դա նշանակում է խնայել ժամում 2500 կվտ էներգիա։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ջրի ինքնարժեքի 70%172ը էներգետիկ ծախսերն են խլում, ապա օգուտն ակնառու է դառնում։ Սակայն ջրատարի մյուս կետերում տեխնիկական պատճառներով հնարավոր չէ խողովակներում պտուտակ զոդել եւ այս պարզ ճանապարհով լուծել հարցը։ ԵրՋԿԸ172ն այս դեպքում հարցը լուծում է՝ կողպելով (կամ եռակցելով) այն շինության դուռը, որտեղ տեղադրված են ջրատար խողովակների փականները։ Բնականաբար, մասիսցիներն էլ «հարիֆ» չեն, գալիս են ու քանդում կողպած դուռը, ավելացնում դեպի Մասիս հոսող ջրաքանակն ու կրկին կողպում (կամ եռակցում) շինության դուռը։ Երեկ ԵրՋԿԸ172ի հետ միասին եղանք հիշյալ տեղամասում։ Մեր աչքի առաջ չափվեց դեպի Մասիս հոսող խողովակում եղած ջրաքանակը։ Պայմանագրով նախատեսված 130 լ/վ172ի փոխարեն այն կազմում էր 308 լ/վ։ Տեսանք քանդած եւ կրկին եռակցած դուռը։ Իսկ ԵրՋԿԸ172ի «Գլխամասային կառույցների եւ ջրատարների» դուստր ձեռնարկության տնօրեն Մ. Գեւորգյանն ասաց, որ ճիշտ նույն պատկերն է Շորշորի ջրատարի Արմավիրի տարածքում, որտեղ պայմանագրով նշված 110 լ/վ172ի փոխարեն ստանում են 180 լ/վ։ Պարոն Գեւորգյանն այս հարցի լուծումն այդպես էլ չէր տեսնում։ Ըստ նրա, «ոռոգման ջուրը գողացողներին պատժելու օրենք կա, իսկ խմելու ջուրը գողացողների դեմ ոչ մի օրինական ճանապարհ չկա»։ Իրավական դաշտով այս փակ շրջանի լուծումը չի նախատեսվում։ Դա նշանակում է՝ ԵրՋԿԸ172ն կարող է անընդհատ կողպել փականների շինության դուռը, մասիսցիները՝ քանդել ու ավելացնել ջրաքանակը… ու այսպես շարունակ։ Չնայած Հայջրմուղի Մասիսի տեղամասի գլխավոր ինժեներ Մանուկ Մանուկյանը հավաստիացնում էր, որ Հայջրմուղն այդ «քանդիչ172շինիչ» աշխատանքներում դեր չունի եւ ամեն ինչ «ինքնագլուխ» անում են բնակիչները, բայց այն ջերմեռանդությունը, որով նա պաշտպանում էր «ջրգողներին», խիստ կասկածելի էր. «Բա ի՞նչ անեն մարդիկ, ջուրը պակասում ա, գալիս են՝ շատացնում»։ Այս «սկզբունքային» աշխատանքն է, երեւի թե, պատճառը, որ Հայջրմուղը 2000 թ. հունվարի 1172ի դրությամբ ԵրՋԿԸ172ին պարտք է մոտ 2 մլրդ դրամի չափ գումար։ Այդ գումարի 1/4172ը, ի դեպ, բաժին է ընկնում Մասիսի տարածքային կենտրոնին՝ մոտ 496 մլն դրամ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ