Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵ՛Ր, ՔԸ՛Շ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Նկարիչների միության շենքի դահլիճում երեկ ասուլիս էին հրավիրել Երիտասարդ պահպանողականների միության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ցեղապաշտական կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, Թաթուլ Մկրտչյանը, Վարդան Ջալոյանը (փիլիսոփա), Արամ Ավետիսյանը, Արթուր Ազարյանը, Ստեփան Դանիելյանը, Աշոտ Կիրակոսյանը։ Նրանց ասուլիսի հիմնական թեման իրենց սերունդն է՝ 3017240 տարեկանների, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել 1988172ի համազգային շարժման ընթացքում։ Այդ սերնդի մասին խոսելիս, փիլիսոփա Վ. Ջալոյանը, որ հեչ սովոր չէր ասուլիսների, մանրակրկիտ բացատրում էր «սերնդային տրամաբանության անհրաժեշտության» թեման, ասելով. «Կարծում եմ, որ մեր սերունդն ամենաօժտված սերունդներից մեկն է, որ չի եղել մինչ այդ այդքան օժտված սերունդ եւ հետո էլ չի լինի՝ ինչ172ինչ սոցիալական պատճառներով»։ Ասուլիսավորները հայտարարության տեքստ էին նախապատրաստել, որով դիմում են «Անկախության սերնդի չարատավորված ներկայացուցիչներին՝ – Պահանջել սրբազան արժեքների սպեկուլյանտներից ու ստամոքսային հայրենիքով խեղկատակներից՝ հեռանալ, – Չհամակերպվել մեզ պարտադրված այս անպատիվ գոյության»։ Նաեւ գրել են. «Անկախության սերնդի այն ներկայացուցիչները, ովքեր հանուն մի կտոր հացի ու իրենց շպրտված պաշտոնի չեն ասի իրենց քաղաքացիական խոսքը, նրանք են, որ լռելյայն համակերպվում են սերնդի նաիրիհունանյանականացմանն ու խրախուսում պետության նեխումն ու փլուզումը»։ – Բայց չէ՞ որ նույն Նաիրի Հունանյանն էլ էր նույն այդ սերնդից,172 հարցնում եմ։ – Մենք մեր վրայից չենք գցում, այո,172 ասաց Մ. Հայրապետյանը։ Իսկ Շ. Հարությունյանը մեկնաբանեց, թե. «Նաիրի Հունանյանը մեր սերունդն է՝ ուզենք172չուզենք, չենք հրաժարվում, շատ էլ որ ինքը դավաճան է։ Բայց մի բան կա. եթե իշխանությունները էս 10 տարիներին, հատկապես՝ վերջին տարիներին, իրենց քաղաքականությամբ «կռախի» չմատնեին Հայաստանը, ինչքան էլ տվյալ անձնավորությունն, անկախ իր սերնդից, հակված լիներ դավաճանության, ծախվելու, մթնոլորտը թույլ չէր տա, որ ինքը էդ քայլին գնար»։ Շ. Հարությունյանի կարծիքով՝ այսօր մեր երկիրը հնարավորություն ունեցավ անկախ պետություն կառուցելու. «Ու ի՞նչ դառավ. էսօր հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինում են պեսոկի, ալյուրի, ավտոյի զապչաստի առեւտրով զբաղվող, առեւտրականի խառնվածքով մարդիկ։ Պահանջելու ենք առեւտրականներին հեռանալ իշխանություններից։ … Հույս ունենք, որ միգուցե նոր որակի շարժում, ոչ թե հեղափոխական, այլ նորմալ, քաղաքական համակարգի փոփոխության իմաստով՝ նոր շարժում ստեղծել»։ Ցեղապաշտ Շանթ Հարությունյանի կարծիքով, Հայաստանը «սուչի զոն է» դարձել, ինչն իր ասելով նշանակում է՝ գողերի, «քցողների», որը ղեկավարում են արվամոլները։ Խոսվեց տղամարդկության, իմպոտենցիայի, մոսկաների, կորցրած աչքի շահարկումների ու պաշտոն ստանալու մասին։ Նոյեմբերի 24172ին Ազատության հրապարակում ասուլիսի հեղինակները հանրահավաք են կազմակերպում։ Մ. Հայրապետյանը խոստացավ հանրահավաքում ասել հոկտեմբերի 27172ի հեղինակների անունները։ «… Պարզապես մեզ պետք չեն իմպոտենտ իշխանություններ՝ իմպոտենտ ընդդիմությամբ»։ Խոսում էին անցյալ ու ներկա հանցավոր ռեժիմներից. ընդ որում, իրենց շարքերից 11722172ը սերտ աշխատել են այդ հանցավոր կոչվող ռեժիմներից մեկի հետ։ Օրինակ Արամ Ավետիսյանը, որը երկար ժամանակ ասպարեզում չէր երեւում, Վ. Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ընթացքում խմբագրել է «02» թերթը, ապա ՆԳՆ պահպանության վարչության պետի տեղակալն էր՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։ Ասուլիսի վերջում հարցումիցս պարզեցի, որ 8 ասուլիսավորներից միայն Մ. Հայրապետյանն է դասախոսում Պոլիտեխնիկում, իսկ մնացածներն անգործ են, որեւէ աշխատանքով չեն զբաղվում։ Սա, կարծում եմ, կարեւոր ցուցանիշ է։ Ոչինչ չեն անում, բայց գաղափարներ են առաջադրում՝ անկախության սերնդի անունից։ Մ. Հայրապետյանը անուններ չտվեց, բայց ասաց, որ այդ՝ 88172ի շարժման ակտիվ սերնդակիցներից շատերը հրաժարվել են մասնակցել ասուլիսին՝ պատճառաբանելով, թե գործը կկորցնեն։ Տեքստը եւ լուսանկարը՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել