Ազատության հրապարակում, արդեն երկու օր է, մի վրան է հայտնվել։ Վրանում նստած կին ազատամարտիկները հացադուլ էին հայտարարել ի պաշտպանություն Արկադի Վարդանյանի։ Երեկ հացադուլավորների վիճակը այնքան էլ նորմալ չէր։ Տիկնայք ավելի վատ էին զգում իրենց ոչ միայն սովի, այլեւ՝ իշխանությունների կողմից անտարբեր վերաբերմունքի պատճառով։ Իրենց ասելով, ոչ ոք ոչ նախագահի, ոչ ԱԺ-ի, ոչ էլ կառավարության կողմից չի այցելել իրենց եւ չի հարցրել, թե ինչո՞ւ են կանայք դիմել նման ծայրահեղ քայլի։ Թերեւս միայն առողջապահության համակարգն է արձագանքել՝ շտապօգնության մեքենաներ ուղարկելով։ Կանայք չեն ընդունում առաջին բուժօգնության առաջարկները, սակայն օրվա վերջում որոշեցին դադարեցնել հացադուլը եւ պայքարի այլ ձեւ ընտրել։ Թե՝ կոնկրետ ո՞ր, դեռեւս պարզ չէ։ Ի դեպ, հացադուլը դադարեցնելու խնդրանքով կանանց դիմել է Արկադի Վարդանյանի կինը՝ Ելենա Վարդանյանը։
ԳԼԽԱՎՈՐ ԳԱՆՁԱՊԵՏԸ՝ ԿԻ՞Ն
Ըստ ամենայնի, ՀՀ գլխավոր գանձապետ կդառնա պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Փաստորեն, կառավարությունում եւս մեկը իր աթոռին հրաժեշտ կտա։
Կարդացեք նաև
Մ. Ե.