Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճեղքվածքը շարունակում է աճել

Նոյեմբեր 15,2000 00:00
Vardan Bostanjyan

Ճեղքվածքը շարունակում է աճել «Ազգային ժողովի որեւէ հանձնաժողով առայժմ չի սկսել 2001 թվականի քննարկումները»,- երեկ «Առավոտին» ասաց ԱԺ ֆինանսական, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, որը, ըստ որոշ պատգամավորների, այդ հանձնաժողովի թափուր մնացած նախագահի պաշտոնի ամենառեալ թեկնածուն է: «Կառավարությունն առայժմ չի բերել բյուջեի վերջնական տարբերակը, իսկ ոչ ճշգրիտ թվեր քննարկելը իմաստ չունի»,- ասաց պրն Բոստանջյանը:

Ըստ պաշտոնական տվյալների, քննարկվելիք բյուջեի ճեղքվածքը կազմելու է 97 միլիարդ դրամ: Սակայն փորձագետների կարծիքով, այդ թիվն էլ վերջնական չէ եւ կարող է հասնել 100-110 միլիարդ դրամի, եթե մինչեւ տարեվերջ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը չտան ակնկալվելիք վարկերը, իսկ դրա հավանականությունը բավականին բարձր է:

Հիշեցնենք, որ 98-ի վերջին Արմեն Դարբինյանի կառավարությունը տարին փակեց, պաշտոնական տվյալներով, 3 միլիարդ դրամ պարտքով: Այնուհետեւ 99-ի ամռանը վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարեց 26 միլիարդ դրամ բյուջեի ճեղքվածքի մասին եւ առաջարկեց խորհրդարանին կրճատել ծախսային մասը: Ճեղքվածքի սրընթաց աճը փորձագետները բացատրում են երեք փոխկապակցված գործոններով. քաղաքական անկայունությամբ, ոչ էֆեկտիվ տնտեսական քաղաքականությամբ եւ նրանով, որ 1999-2000 թվականներին Հայաստանի բյուջեն եւ տնտեսության տարբեր ճյուղերը ՀԲ-ից եւ ԱՄՀ-ից չէին ստացել սպասվելիք $100-110 միլիոնը:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930