Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցը լուծված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որ Ստրասբուրգում էր գտնվում Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ, դրանք այսպես բնորոշեց. «Շատ ծանր ու բարդ անցան այդ երկօրյա քննարկումները։ Հակասական առաջարկություններ էին լինում… Բայց ես այնտեղ էլ ասացի, թե հնարավոր չէ մեր հասարակությանը բացատրել, որ Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է զուտ այն պատճառով, որ նոյեմբերի 5172ին Ադրբեջանում Միլլի Մեջլիսի ընտրությունները վատ են անցել։ Եվրոպան ինքն իրեն կհակասեր։ Սակայն ոնց որ թե գտան կարգավորման ձեւը»։ Նույն այդ քննարկումներին նախորդեց Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներից զգալի նահանջը՝ խաղաղ երթի մասնակիցներ ու ուսանողներ կալանավորվեցին, ընդդիմադիր ուղղվածության հանրահավաքի արտոնություն չտրվեց եւ այլն։ Մեր հարցին, թե արդյոք այս ամենին որեւէ անդրադարձ եղե՞լ է ստրասբուրգյան քննարկումների ընթացքում, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նման տեղեկատվություն այնտեղ եղել է, քանի որ շատ լավ գիտեմ այդ ինստիտուտները՝ նրանք շատ արագ են ստանում նման փաստերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Բայց դրանց շուրջ քննարկումներ չեն եղել»։ Չնայած Հայաստանի անդամակցության հրավերը ստանալու հարցը նոյեմբերին մազից էր կախված, հունվարի 17172ին՝ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, այլեւս խնդիրներ չեն ծագի Եվրախորհրդին լիարժեք մաս կազմելու առումով. «Մեզ համար այդ վտանգը չկա։ Վստահ եմ, որ մինչեւ անգամ քննարկում չի լինի Հայաստանի հետ կապված»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել