Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՊՈԵՏ Է ԴԱՐՁԵԼ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 13172ին այցելելով ԱԱՆ մեկուսարան՝ հանդիպել է նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հետ։ Պարզվում է, այս տարվա մարտից նրանց այլեւս չեն ծեծում։ Եվ Նաիրի Հունանյանը սկսել է նորից բանաստեղծություններ գրել։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը պատմեց, թե իրենք այցելում են բոլոր մեկուսարանները եւ աշխատում են հնարավորինս շատ ձերբակալվածների եւ կալանավորների հանդիպել (ի դեպ, հանձնաժողովականները երեկ էլ Գյումրի մեկնեցին եւ պատրաստվում էին այդ տարածաշրջանի ազատազրկման վայրերն էլ այցելել)։ Բացի այդ, միայն վերջին 1,5 ամսում Նաիրի Հունանյանն այս հանձնաժողովին մի քանի՝ շուրջ 31724 դիմում էր հասցեագրել, որոնց մեջ, ըստ պրն Հարությունյանի, «նա նշում էր, թե իրավաբանական օգնության կարիք է զգում։ Մեր այցելության նպատակը նաեւ պարզելն էր, թե ի՞նչն է պատճառը, որ նա չունի դատապաշտպան»։ Մինչդեռ հայտնի պիտի լիներ, որ Նաիրի Հունանյանն ինքն է հրաժարվել այս էլ երկրորդ փաստաբանից։ Նոյեմբերի 13172ի այս զրույցի ընթացքում նա պատճառն այսպես էր ներկայացրել, թե «պաշտպանից չի ստացել այն իրավաբանական օգնությունը, որ ակնկալում էր։ Նրան թվում էր, թե այդ պաշտպանը կատարում էր քննչական խմբի հանձնարարությունները եւ ոչ թե պաշտպանում իր շահերը»։ Այցելության ընթացքում խոսել էին նաեւ ավանդական թեմաներով՝ մեկուսարանում պահման պայմանների վերաբերյալ, «որոնցից ինքն այսօր դժգոհ չէ»։ Նաիրի եւ Կարեն Հունանյանները դարձյալ իրենց նախասիրած զգայացունց թեմայով էին խոսել, թե ինչ բռնարարքների են ենթարկվել ձերբակալվելուց հետո. «Նրանց ասելով, մարտից հետո իրենց նկատմամբ բռնություններ չեն գործադրվել»։ Վարդան Հարությունյանը նշեց, թե եղբայրներն անուններ էլ էին տալիս՝ բայց ինքը դրանք չկրկնեց. «Չարժե։ Դատական գործընթացը կսկսվի՝ հայտնի կդառնան»։ Այնուամենայնիվ, մեր հարցին ի պատասխան, թե ո՞ւմ էին վերագրում խոշտանգումներն իրականացնողի դերը՝ զինդատախազությա՞նը, թե՞ օպերատիվ հետախուզական խմբին, պրն Հարությունյանն ասաց. «Բռնարարքները նրանք վերագրում էին ե՛ւ օպերատիվ խմբին, ե՛ւ քննչական խմբին։ Ես զարմացա՝ երկու եղբայրներն էլ շատ ամուր հիշողություն ունեն։ Հիշում են օրերով, դեպքերով, անուններով եւ ազգանուններով»։ Նաիրի Հունանյանը շարունակել է սաստիկ բողոքել քննչական խմբի գործողություններից։ Կարեն Հունանյանը մանրամասն պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել ցուցմունքներ տալ Վանո Սիրադեղյանի դեմ. «Նույնիսկ պատմեց, թե ովքեր էին, ում սենյակում, քանի մարդ կար եւ այլն»։ Վարդան Հարությունյանը նրանց հետ զրույցի ընթացքում ենթադրություն էր հայտնել, թե գուցե այժմ էլ տարբեր կարգի ճնշումներ են իրականացվում կամ խոստումներ տրվում եւ դրանց հետեւանքով են փոխվել նրանց ցուցմունքները. «Երկուսն էլ պատասխանեցին, թե դատական պրոցեսի մասնակիցները կզգան, կհասկանան ու կլսեն, որ այդ կարգի խոստումներ չեն եղել»։ Հաղորդվել է, որ Նաիրի Հունանյանը լրջորեն նախապատրաստվում է դատավարությանը՝ վիճակագրական տվյալներ է հավաքում ծնելիության անկման, մահացության աճի եւ այլնի վերաբերյալ։ Նա լրջորեն հավակնո՞ւմ է ազատարար առաքյալի դափնիներին՝ մեր այս ենթադրությանն ի պատասխան պրն Հարությունյանն ասաց. «Ես նրան 1988172ից եմ հիշում եւ դեռ այն ժամանակ էլ Նաիրի Հունանյանն այդ դերն իրեն փորձում էր վերագրել։ Հիմա արդեն կարծում է, թե իբր հասել է այդ դերին»։ Վարդան Հարությունյանը հիշեց իր կալանավորման տարիները, թե ինչ անհամբերությամբ էր սպասում դատավարությանը եւ ի հակակշիռ նշեց. «Նաիրի Հունանյանն այդքան մեծ անհամբերությամբ չէր տառապում։ Շա՜տ հանգիստ էր։ Ավելի հանգիստ, քան կարող էի պատկերացնել։ Ինքն իրեն պատկերացնում է գաղափարական մարտիկ, որը հանգամանքների բերումով է հայտնվել բանտում եւ շարունակում է իր պայքարը»։ Ահա այս հոգեկան հանգստությամբ, իր վրա ձեռք բարձրացրածների հարցերը լուծելու վճռականությամբ, ազգային հերոսի սպասված դափնիներին արժանանալու հեռանկարն աչքի առաջ ունենալով եւ մարտ ամսից հետո բարելավված մեկուսարանային պայմաններում Նաիրի Հունանյանը վերստին սկսել է բանաստեղծություններ գրել։ Ըստ Տիգրան Նաղդալյանի մամուլում հրապարակված վկայության՝ Նաիրին առաջ էլ էր բանաստեղծություններ գրում՝ էրոտիկ172քնարական բնույթի։ Իսկ այժմ, թերեւս հոկտեմբերի 27172ին ԱԺ172ում իր եւ իր ընկերների իրագործած սպանություններն են նրան ոգեշնչել գրել այս տողերը. Ամեն գնացող կառավարություն Մեր ցավն ու չոռը թե իր հետտաներ Ամեն մի եկող կառավարություն Մեր տունը այսպես չէր անի ավեր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել