Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳԱՂԹԱԾՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 15 ՀԱԶԱ՞ՐԸ ԴԱՍԱԼԻՔ ԵՆ

Նոյեմբեր 15,2000 00:00
Hovhannes Varyan

Դասալքության խնդիրների շուրջ խորհրդարանական երեկվա լսումների ընթացքում ՆԳՆ փոխնախարար Հովհաննես Վարյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքը լքած յուրաքանչյուր դասալիքի բերման ենթարկելու համար անհրաժեշտ է 800-1000 դոլար։ Մոտավոր հաշվարկներով՝ 1992-2000-ի ընթացքում զինծառայությունից խուսափել է 15 հազար քաղաքացի, բայց իրազեկները պնդում են, թե այդ թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե ներառվեին նաեւ կաշառքով զինգրքույկ ստացածները։

ԻՐԱՎԱԲԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ

krknusuyc

 

Երեկ խմբագրություն այցելեց իրավաբան Միհրան Գրիգորյանը եւ հայտնեց, որ հոկտեմբերի 21-ին մեր թերթում տպագրված «Անառողջ մթնոլորտ առողջարանում» քննադատական հոդվածի երեք համահեղինակներից մեկը ինքը չէ։

ՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ՝ «ԱՅԼԱԽՈՀ»

mesrop mutafyan

«Թուրքիայի Հայկական պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը «տարօրինակ» է անվանել նոյեմբերի 10-ին Վատիկանում ստորագրված Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի համատեղ հայտարարությունը»,- հաղորդում է «Մեդիամաքսը»: Թուրքական Անատոլիական գործակալության հաղորդագրության համաձայն, Մեսրոպ Մութաֆյանը տարածել է գրավոր հայտարարություն, ուր նշվում է, որ ունենալով հրավեր, նա այնուամենայնիվ հրաժարվել է մասնակցել երկու եկեղեցիների առաջնորդների հանդիպմանը, քանի որ նախապես ծանոթ չի եղել համատեղ հայտարարության տեքստին, որում ճանաչվում է հայերի Ցեղասպանությունը: «Մեր ցանկությունն էր, որ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Գարեգին Երկրորդի հանդիպումը չունենա քաղաքական ենթատեքստ եւ նպաստի միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը: Ցավոք սրտի, հայտարարության տեքստը հակառակն է ապացուցում, եւ ես ուզում եմ հայտարարել, որ դա տարօրինակ եմ գտնում»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930