Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԻՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՆՔՆԱԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ

Նոյեմբեր 15,2000 00:00
Nairi hunanyan

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 13-ի հանդիպման ընթացքում Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ը հետաքննողների գործունեությունը բնորոշել է որպես «քննչական ինքնաբեղմնավորում»։

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱ՞Ջ

hhk

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածուների շարքում երեկվա ընթացքում նշվում էին Հերմինե Նաղդալյանի, Վարդան Բոստանջյանի, Գագիկ Մինասյանի եւ Վահրամ Բաղդասարյանի անունները։ Օրվա վերջում պարզ դարձավ, որ ամենահավանական թեկնածուները Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մինասյանն են։

Փաստորեն ՀՀԿ-ն ինքը պետք է որոշում կայացնի, բայց մի նուրբ խնդիր կա՝ քվեարկության պահը։

ՐԱՖՖՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԻՍԿԱՊԵՍ ՊՂԾՎԵԼ Է

vrastan

Երեքշաբթի «Առավոտն» արդեն հայտնել էր, որ Թբիլիսիում պղծվել է Րաֆֆու գերեզմանը: Հիշեցնենք, որ մեր խնդրանքին ի պատասխան, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը չկարողացավ միջադեպի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հաղորդել: Սակայն երեկ փաստը պաշտոնապես հաստատվեց, եւ Խոջիվանքի պանթեոն այցելեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան, Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը, Թբիլիսիի քաղաքապետը, քաղաքի ներքին գործերի վարչության պետը, խորհրդարանի պատգամավորներ եւ հայ համայնքի ղեկավար Գենադի Մուրադյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Վրաստանի պաշտոնական աղբյուրները պնդում են, թե խոսքը պարզապես գերեզմաններից թանկարժեք մետաղներ գողանալու մասին է, վիրահայերը վստահ են, որ դա հակահայկական ակցիա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930