Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

Պատգամավորը ներկայացավ որպես վկա Երեկ շարունակվեց անցյալ տարվա հոկտեմբերի 13172ից Էջմիածնի առաջին ատյանի դատարանում ընթացող Օնիկ Գալստյանի, Իշխան Խաչատրյանի, Ասողիկ Արիստակեսյանի, Համլետ Ասրյանի, Նինա Մարտիրոսյանի, Լեւոն Հարությունյանի, Հենրիկ Կարապետյանի, Մայիս Մարգարյանի, Մինաս Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Այն հայտնի է նաեւ «ՊՆ172ի գործ» անունով, քանի որ, ըստ մեղադրականի, ամբաստանյալներն առնչվել են ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ, գնդապետ Մավրիկ Ավետիսյանի եւ ՊՆ172ին պատկանող դրամական միջոցների հետ։ Երեկ ժ. 12172ին նշանակված նիստը սկսվեց ժ. 15.15172ին, քանի որ դատակոչված վկան՝ ԱԺ պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը, միայն այդ ժամին ներկայացավ դատարան։ Սակայն մինչ նրա ցուցմունքները լսելը՝ ամբաստանյալ Համլետ Ասրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ի մասնավորի ասաց, որ ինքը ոչ մեկին չի խաբել, չի տիրացել բյուջեի գումարներին, ընդհակառակը՝ «բյուջեն է ինձ պարտք՝ 17 մլն գումար»։ ԱԺ պատգամավոր, «Կրեդիտ172Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանին բացատրեցին իր՝ վկայի իրավունքներն ու պարտականությունները։ Նա ասաց, որ ամբաստանյալներից ճանաչել է Համլետ Ասրյանին, նրա կնոջը եւ Իշխանին, որպես «Համլետի ընկեր»։ Իր եւ Ասրյանի միջեւ կատարված գործարքների կապակցությամբ հայտնեց, որ Հ. Ասրյանին ճանաչել է դեռ 1991172ից, որպես հաջողակ բիզնեսմենի, որը շրջափակման ժամանակ հանրապետությունն ապահովել է վառելանյութով։ «Բազալտ» գործարանը գնելուց հետո ամբաստանյալ Հ. Ասրյանը՝ գործարանի վերակառուցման նպատակով, ըստ վկայի, ցանկացել է վարկեր վերցնել։ Բանկում քննարկվել են Ասրյանի ծրագրերը եւ «տրամադրել ենք տարբեր վարկեր»։ Ի դեպ, վարկեր է տրամադրվել նաեւ «Հայարդկապ» գործարանը գնելու համար եւս։ Ըստ Մ. Հովհաննիսյանի, իրենց հարաբերություններն այդ ժամանակ եղել են գործնական եւ «այլ տիպի հարաբերություններ» չեն եղել։ Վկան հայտնեց նաեւ, որ երբ օտարերկրյա ներդրումներ չեղան եւ իրենք կանխազգացին, որ այդ ծրագրերը չեն իրականանալու, իրենք հրավիրել են վարչության նիստ՝ Ասրյանի վերցրած գումարները փակելու կամ գործարանների բաժնետոմսերը բռնագանձելու օրակարգով։ Այդ 2 գործարանների բաժնետոմսերը դառնում են բանկի սեփականությունը։ Որքան տեղյակ ենք, ամբաստանվող կողմը, մասնավորապես՝ Հ. Ասրյանը, գտնում էին, որ բանկը իրենց խաբել է, որ, առանց իրենց տեղյակ պահելու, բանկն այդ բաժնետոմսերին տիրացել է ապօրինի, այն դեպքում, երբ իրենք նշված վարկն իր տոկոսներով եւ տույժերով մարել են։ Գուցե հենց դա էր պատճառը, որ զինդատախազ Ժ. Կոտիկյանը հարցրեց. – Արժեթղթերը՝ երբ դուրս բերվեցին աճուրդի, տեղեկացրե՞լ եք կողմին։ Եվ նաեւ. – Դուք գիտեք, որ «Բազալտը» եղել է բաց բաժնետիրական ընկերություն։ Եվ՝ որ բացի Ասրյանից կային այլ բաժնետերեր։ Դուք գնման նախապատվության իրավունքը պահպանե՞լ եք, մինչեւ աճուրդի հանելը տեղյակ պահե՞լ եք բաժնետերերին։ Երբ հարցեր տալու հերթը հասավ ամբաստանյալ Հ.Ասրյանին, պատգամավորը վիրավորվեց, թե. «Դուք հիմա ի՞նչ, ինձ հարցաքննո՞ւմ եք», ինչին ի պատասխան՝ ամբաստանյալը հանգստացրեց. «Կարգն է այդպես։ Ինձ էլ սովորեցրին»։ Մ. Հովհաննիսյանը այսօր դարձյալ դատարան կներկայանա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել