Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲՈՒՇԻ ՏՂԵՆ ՀԱՅԵՐԻՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ»

Նոյեմբեր 14,2000 00:00
jorj bush

Աշխարհից ետ չմնալու համար Ամերիկայի նախագահական ընտրությունները թարգմանաբար լուսաբանվում են հեռուստատեսությամբ, քաղաքական գործիչները ծիծաղելի լրջությամբ քննարկում են այդ թեման։ Ո՞ւմ թեկնածությանն է, ամեն դեպքում, կողմ հասարակ ժողովուրդը։ Ճշտելու համար դա, դիմեցինք պատահական անցորդների. «Ո՞ւմ կուզեիք տեսնել ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում՝ Բուշի՞ն, թե՞ Գորին» հարցով։

Ֆելիքս Առուստամյան, Լուսանկարիչ-թղթակից.- Որքան գիտեմ, երկուսից եւ ոչ մեկը Ցեղասպանության մասին լավ արտահայտություններ չի արել, այնպես որ՝ ով էլ նախագահ լինի, ինձ համար մեկ է։

Անահիտ Չիլոյան, գործազուրկ.– Ո՞ւմ ասեմ, ոչ նրան եմ ճանաչում, ոչ՝ նրան, ով ուզում ա, անցնի։ Ինձ ինչ։ Մենակ կուզենամ՝ մեր նախագահը փոխվի։

Արմեն Անտոնյան, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ.– Ինձ համար միեւնույն է, ով ուզում է լինի։ Թող էն մարդը լինի, որ մի ինչ-որ օգտակար գործ անի հայերի համար։ Բայց թե ինչ պիտի կոնկրետ անեն՝ չգիտեմ, ինձ պարզ չի։ Անսովոր է, որ էսքան դրանց ընտրությունը ձգձգվում է։ Մի բան էն չի։

Վարսիկ Գալոյան, «Հա՜-ա՞, աշխատանքից հանեցին, ասին՝ գնա տունը նստի, պառավ կնիկ ես».- Բուշի տղեն հայերին չի սիրում, հասկացա՞ր։ Ցեղասպանությունը հաստատեցին, նա էլ սկսել ա ավել-պակաս խոսալ, ազիզ ջան։ Բուշն իրավունք չունի անցնելու, բայց Գորին հըլա որ ես ծանոթ չեմ։ Հասկացեք։

Չոբանյան Սերյոժա, փչացած սանտեխնիկա նորոգող վարպետ.– Ես, իմացա՜ր, էդ հարցերով էսքան ժամանակ չեմ զբաղվել։ Ոչ էլ միտինգի եմ մասնակցել։ Ամերիկայո՞ւմ… Ախր, չեմ հասկանում, ի՞նչ է եղել։ Պրեզիդենտ են ընտրո՜ւո՜ւմ։ Հա՜, տենց ասա։ Թող մեր Հայաստանի համար որը լավ կըլնի, նա դառնա։

Կարծիքները հավաքեց

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930