Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԻ ԿՈՒՐՍ. ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 14,2000 00:00
Jrbashyan

Անցած շաբաթ դրամի կուրսի փոփոխությունը տարբեր մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք է տալիս: «Առավոտը» ներկայացնում է թե՛ անկախ փորձագիտական եւ թե՛ պաշտոնական տեսակետները.

Տիգրան Ջրբաշյան, «Սեդ Մարսեդ» ինվեստիցիոն-խորհրդատվական ընկերության տնօրեն. «Կենտրոնական բանկը, իմ կարծիքով, վերջին երկու ամիսների ընթացքում փոխել է իր քաղաքականությունը՝ մեղմացրել է դրամային զանգվածի զսպումը: Դրա մասին կարելի է դատել ԿԲ-ի վերջին հայտարարություններից: Մյուս կողմից, սկզբունքորեն կրկնվում է նույն պատմությունը. մենք ամբողջ տարի դրամը պահում ենք, հետո, տարվա վերջում, կտրուկ բարձրացում ենք տալիս՝ որպեսզի համապատասխանենք IMF-ի պահանջներին: Այս անգամ փոքր-ինչ այլ է եղել. հաշվի առնելով, իմ տեսակետից, այս տարվա տնտեսական քաղաքականության ձախողումը, ԿԲ-ն տարվա ընթացքում փաստորեն ոչ թե պահել է կուրսը, այլ չի թողել, որ ընկնի՝ դրամը տարվա ընթացքում պետք է ամրանար, իսկ դա շատ վտանգավոր կլիներ: Հիմա, կարծես, փոխվել են ԿԲ-ի մոտեցումները: Թե ինչի դա կբերի, մանրակրկիտ վերլուծությունների առարկա է՝ առայժմ առկա են ազդանշանները»: Զարուհի Բարսեղյան. Կենտրոնական բանկի լրատվության բաժնի վարիչ. «Դրամի կուրսի փոփոխությունը կրում է սեզոնային բնույթ. ամեն տարվա վերջում ներմուծողները սկսում են նախատոնական ներմուծումներ իրականացնել՝ վճարելով, բնականաբար, դոլարով: Մեր կարծիքով, տատանումը էական չէր, եւ դա արդեն անցած էտապ է՝ փոխարժեքն իջել է 559-ի, բարձրակետը անցած հինգշաբթի օրն էր: Մենք մոտ ենք միջին տարեկան փոխարժեքին, որը նախատեսված է բյուջեով, եւ չենք գերազանցել այդ ցուցանիշը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930