Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԸ ԿՀԱՂԹԻ, ԵԹԵ ԴԻՄԻ ՄԵՐ ՍԴ

Նոյեմբեր 14,2000 00:00
vahe varsanyan

Ըստ ԿԸՀ անդամ Վահե Վարսանյանի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ալբերտ Գորը դատական կարգով իր հաղթանակը հաստատելու համար նպատակահարմար է գտել դիմել երկրագնդի ամենաանկախ երկրի՝ Հայաստանի Սահմանադրական դատարան (քանի որ Հայաստանից ոչինչ կախված չէ)։ Այստեղ թե՛ նախագահական ընտրությունների, թե՛ խորհրդարանի նախագահի հարցով ՍԴ-ի որոշումները պարոն Գորին հույս են ներշնչում, որ հարցը հօգուտ իրեն կլուծվի։

ԱՍԱՑ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԿԼԻՆԻ

Andranik margaryan

Երեկ հանրապետության գործարարների հետ հանդիպման ժամանակ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, թե ինքը օբյեկտիվ եւ արդար կլինի եւ ամեն ինչ կանի հարկերից խուսափողներին հարկային դաշտ բերելու համար։ Հիշենք, որ դեռ նախարար նշանակվելու հենց առաջին օրը՝ նոյեմբերի 6-ին, Անդրանիկ Մանուկյանն ասել էր, թե ինքը, որպես գործարար մարդ, վստահ է, որ կկարողանա գործարարների հետ լեզու գտնել եւ հարկերը հավաքել։

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

Vardan Khachatryan

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանի՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար նշանակվելու պատճառով թափուր մնաց համապատասխան հանձնաժողովի նախագահի աթոռը։ Փոխարենը, «Միասնության» ընտրացուցակում հաջորդը՝ ՀԿԿ անդամ Գառնիկ Բադալյանը, կդառնա ԱԺ պատգամավոր։

ԱՅԼԵՎՍ ՄԻ՛ ԳՈՒՇԱԿԵՔ ՄԵՂԵԴԻՆ

Nota

Շաբաթ օրվա «Առավոտում» «Գուշակիր մեղեդին» խորագրում մեջբերվածը Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է» 1990-ին գրված հոդվածից էր։ Այն վերջին անգամ ճիշտ գուշակեց Գեւորգ Գույումջյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել