Նաեւ այսպիսի դպրոց Շուրջ 35 տարի առաջ հիմնադրվեց ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցը, որը կրում է իր հիմնադրի՝ նշանավոր մաթեմատիկոս Ա. Լ. Շահինյանի անունը: Իմ զրուցակից Գեորգի Առուշանյանը այդ դպրոցի տնօրեն է նշանակվել 1983 թ.։ – Դպրության ասպարեզում շարունակում է օգտագործվել 8220ընկեր8221 բառը: Ձեզ ինչպե՞ս կարող եմ դիմել. ընկե՞ր, թե՞ պարոն: – Ինչպես կամենաք: 8220Պարոնը ինչ-որ օտարոտի բան է պարունակում իր մեջ: 8220Ընկերը արեւահամ բառ է: – Այդ դեպքում, ընկեր Առուշանյան, փորձենք մտովի տեղափոխվել 1965թ.։ -Դպրոցի հիմնադրման նպատակը եղել է Հայաստանի եւ հարեւան հանրապետությունների հայաշատ շրջանների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի նկատմամբ առանձնակի հակում ունեցող տաղանդավոր երեխաների ընդգրկումը մի հարկի տակ, ուր նրանք առավելագույնս կխորացնեն իրենց գիտելիքները՝ հետագայում ապահովելով երկրի գիտական պոտենցիալը՝ բնական գիտությունների բնագավառում: Սկզբնական տարիներին դպրոցը գործում էր 8-10-րդ, իսկ այժմ՝ 6-10-րդ դասարաններով: Առաջին շրջանավարտները 1966-1967 ուստարում եղել են 93 հոգի: Անցած 35 տարիներին դպրոցը տվել է 3728 շրջանավարտ, որոնք բոլորն էլ շարունակել են իրենց ուսումը տարբեր երկրների առաջատար բուհերում: – Բոլո՞րը: Դուք կարծեմ այդպես ասացիք: – Բոլորը: Թեկուզ այս դեպքում էլ բացառություն ունենք. շուրջ 32 շրջանավարտ աղջիկներ ուսումը շարունակելու փոխարեն նախընտրել են վաղ մայրությունը: Մեր շրջանավարտներից 25-ը գիտության դոկտորներ են, 500-ից ավելին՝ գիտությունների թեկնածուներ: Դպրոցը հպարտանում է իր նշանավոր սաներով. ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռ. Մկրտչյան, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա. Պետրոսյան, ԵՊՀ -ի մաթանալիզի ամբիոնի վարիչ Գ. Գեւորգյան եւ շատ ու շատ ուրիշներ: – Գիշերօթիկ՝ ասել է թե ոչ միայն ուսում, այլ նաեւ սնունդ եւ քուն: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում մեր օրերի սուղ պայմաններում պահպանել Ձեր տեղն արեւի տակ: – Ուժերի գերլարումով: Միայն սննդի համար պետությունը դպրոցին (ներառյալ Ստեփանակերտի մասնաճյուղը) պարտք է մոտ 30 մլն դրամ: Ունենք դասասենյակների պակաս, որի հետեւանքով մի դասասենյակում նստում է 30-ից ավելի աշակերտ: Ավելի շահեկան վիճակում է ԼՂՀ-ի մասնաճյուղը: Նրա նորակառույց ուսումնական համալիրում, որը կառուցել եւ կահավորել է 8220«Հայաստան» համահայկական հիմնադրամը, գործում է 11 դասարան՝ 232 աշակերտով: – Հարեւանիս տղան 8220ի՞նչն է երկերեսանին8221 հարցին պատասխանեց.- դա այն աշակերտն է, որը ժպիտը դեմքին է մտնում դպրոց: Ձեր սաները դպրոց մտնելիս, ասես խոսքները մեկ արած, ժպտում էին: Ի՞նչ է դա. մասսայական… 8230 – Մասսայական հպարտություն: Հավատացեք, նրանք հպարտ են, որ ֆիզմաթցի են: Նրանք վաստակել են դրա իրավունքը մրցութային քննություններում ստացած բարձր գնահատականներով: Նրանք հաճույքով են դպրոց հաճախում: Դպրոցում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից խոր եւ կայուն գիտելիքների ապահովումը մեր շրջանավարտների համար ավելորդ է դարձնում դասուցույց վարձելու թանկ հաճույքը: Հոգեբանական առումով էլ մեր սաները շահեկան վիճակում են այլ դպրոցների իրենց հասակակիցների համեմատ. այստեղ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները հենվում են ընկերականության վրա՝ հարգանքի երկկողմանի պահպանումով: – Ինչպիսի՞ն են Ձեր սաների օլիմպիական հաջողությունները: – Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային անկախացած Հայաստանի թիմը առաջին անգամ պաշտոնապես մասնակցել է 1993 թ. եւ մինչ այս շահել է 25 մեդալ: Դրանից 15-ը մեր սաների շահած մեդալներն են: Դպրոցի թիմը օլիմպիադային նախապատրաստելու գործում մեծ է մաթեմատիկայի ուսուցիչ Նաիրի Սեդրակյանի ավանդը: Այս տարի, Ուսուցչի օրվա կապակցությամբ, նա ճանաչվեց հանրապետության լավագույն ուսուցիչ եւ պարգեւատրվեց անձնական օգտագործման ավտոմեքենայով: Նա արդեն երկրորդ անգամ է արժանանում այդ կոչմանը: Դպրոցի տնօրենը պարգեւատրվեց 8220«Մովսես Խորենացու» մեդալով: – Ձեր հերթական շրջանավարտները դպրոցին հրաժեշտ կտան արդեն նոր հազարամյակում: Ի՞նչ կկամենայիք մաղթել նրանց: – Անցնող դարը իմ սերնդի դարն էր: Ճիշտ է, այն սկսվեց եւ ավարտվում է մեր ժողովրդի համար ծանր փորձություններով, սակայն այդ նույն դարում մենք 8220ոսկե դար8221 էլ ունեցանք՝ մշակույթի, գիտության եւ, ինչու չէ, նաեւ դպրության բնագավառում: Հենց այդ փաստն էլ հիմք է տալիս մեզ՝ լուսավոր ապագա սպասելու այսօրվա պատանիների համար: Ես առնվազն համոզված եմ, որ մեր դպրոցի բոլոր շրջանավարտ-դիմորդները կհամալրեն նոր հազարամյակի առաջին ուստարվա ուսանողների շարքերը: Ես բարի երթ եմ մաղթում նրանց, եւ թող նոր դարի մուտքը բարի բացվի նրանց բոլորի համար: Հարցազրույցը վարեց ՍԵՅՐԱՆ ՄՈՍԻՆՅԱՆԸ