Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

ՆՍՏՈՏԵԼ ԷԻՆՔ ԸՍՏ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ Երկրի նախագահից հարցազրույց վերցնելու երազանքը հոգու խորքում պահած, հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչները կառավարության միջանցքում համերաշխ նստոտած նույնքան համերաշխ աղմկում էին։ Միջանցքի աստիճաններին ասեղ գցելու տեղ չկար։ Չէ, ժողովրդավարական ենք, խոսք չկա, դրանից դենը միայն անսահմանություն է։ Նախագահի հայտնությանն սպասելը հետաքրքիր իրադարձություն է։ Թվում է, հենց որ նախագահը հայտնվի, երկրի եւ ժողովրդի առաջ ծառացած ամենասուր հարցերը պետք է հնչեն, իսկ նախագահն էլ իր հերթին սպառիչ պատասխաններ է տալու։ Ցավոք, նախագահը սկզբում հնչած երկու172երեք հարցերի (սրանք սովորաբար հերթապահ, «անմեղ» հարցեր են լինում, նպատակը՝ նախագահին պահելն է) պատասխանելուց հետո արագությամբ «խաբս» է տալիս ու հեռանում։ Կառավարության երեկվա նիստը նախագահ Քոչարյանն էր վարում։ Սովորաբար նման բան լինում է այն դեպքերում, երբ կոնկրետ (կամ՝ կտրուկ) փոփոխություն է ակնկալվում։ Թեպետ մեր այս դիտարկմանը վարչապետ Ա. Մարգարյանը համաձայն չէր։ Ինչեւէ։ «Առավոտ»172ը շնորհավորելով Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամ դառնալու կապակցությամբ, փորձեց ճշտել նախագահի վերաբերմունքը եւ այն, թե ի՞նչ կտա անդամակցությունը Հայաստանին. «Ինչի՞ եք համարում, որ սա անպայման ինչ172որ նյութական բան պետք է տա Հայաստանին»։ Այդպես չենք համարում, քանի որ վաղուց սովոր ենք, որ մեր ստացածը բարոյական է եւ ոչ թե նյութական։ Իսկ նախագահի գնահատականը հետեւյալն էր. «Մի քանի տարի այս ճանապարհով մենք շարժվել ենք, եւ սա, փաստորեն, նշանակում է, որ մենք հասել ենք մեր նպատակին։ Մի քանի անգամ ասել եմ, այժմ էլ կրկնեմ՝ սա նշանակում է, որ ժողովրդավարության որոշ, թեկուզ մինիմալ եվրոպական ստանդարտներ երկրում արդեն կայացած են, եւ Եվրախորհուրդը ճանաչում է այս հանգամանքը»։ Այնուամենայնիվ, նախագահն ասաց, թե ի՞նչ կտա դա մեր ժողովրդին. «Առաջին հերթին՝ հենց ժողովրդավարություն։ Այն հանգամանքը, որ ունենք ե՛ւ ազատ մամուլ (այս բառերն ասելիս նախագահը մի տեսակ նայեց բոլոր ներկաներին 172 խմբ.), ե՛ւ մի շարք այլ առավելություններ, որոնք որոշ երկրների համեմատ մենք արդեն ունենք»։ Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին «Ազատություն» ռ/կ172ի տված հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ ասելով, թե «որոշ նորություններ» ինքն էլ այսօր իմացավ կառավարության նիստում։ Այնուամենայնիվ, նախագահը հրապարակավ հայտարարեց, թե «ուժային բլոկում որեւէ նման մտադրություն չկա, եւ այսօր ես հատուկ դժգոհելու առիթներ չունեմ։ Ընդհանրապես կառավարությունում լուրջ փոփոխություններ երեւի մոտակա ժամանակներում չեն լինելու։ Բայց, կրկնում եմ, դա չի նշանակում, որ նախարարները, որոնք կթերանան իրենց աշխատանքներում, անպայման մնալու են նախարարներ։ Իհարկե, ոչ։ Բայց, կրկնում եմ, ռադիկալ փոփոխություններ, որոնց մասին վերջերս լուրեր էին տարածվում, չեն սպասվում»։ Տնտեսական բլոկից նախագահն ասաց, թե չի կարող գոհ լինել, «եթե կան ուշացումներ, պարտքեր աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների գծով»։ Ո՞նց կարող է նախագահը գոհ լինել. «Իհարկե դժգոհ եմ, բայց կփորձենք այնպես անել, որ մինչեւ տարվա վերջ իրավիճակում լուրջ փոփոխություններ լինեն, կփորձենք։ Չհաջողվի, հետո կմտածենք»։ Հենց սա վերջն էր։ Այս հարցից հետո Ռոբերտ Քոչարյանը հեռացավ։ Մեր մյուս հարցը՝ ինչպես է նախագահը գնահատում երկրի ներքաղաքական իրավիճակը, մնաց անպատասխան։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր այս հարցին պատասխանելով, ասաց բառացիորեն հետեւյալը. «Հեղաշրջման կամ հեղափոխության ժամանակը չի, այդպիսի տրամադրություններ չկան, դժգոհություններ կան, բնականաբար, ես ինքս եմ առաջինը այդ դժգոհությունների պատճառների մասին խոսում։ Պետք է փորձենք որքան հնարավոր է արագ լուծել սոցիալական խնդիրները, որովհետեւ քաղաքական խնդիրների շուրջ չկա դժգոհություն, սոցիալական խնդիրների հիման վրա են ձեւավորվում դժգոհությունները։ Անընդհատ եղել են այդպիսի դժգոհություններ, եւ տարեվերջին իրենց գագաթնակետին են հասնում, որովհետեւ բյուջեի վիճակը արդեն պարզ է լինում։ Եթե գարնանը կամ ամռանը հույս ենք ունենում, որ հնարավոր կլինի մինչեւ տարվա վերջ այդ բոլորը ուղղել, ապա արդեն տարվա վերջում դժվարություններն ու բացթողումներն ավելի ցայտուն են երեւում»։ «Ազատություն» ռ/կ172ի հարցին ի պատասխան՝ վարչապետը կկարողանա՞ կատարել իր խոստումը՝ մինչեւ տարվա վերջ կենսաթոշակները եւ այլ պարտքերը մարելու վերաբերյալ, ասվեց, որ վարչապետը վստահ է, որ կկատարի խոստումը։ Նա ասաց, թե նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին ինքը կդիմի ԱԺ172ին, որպեսզի փոփոխությունները կատարվեն եւ մինչեւ տարվա վերջ թոշակներն ու նպաստները տրվեն։ Ամփոփենք. նախագահն ու վարչապետը կառավարության սպասվող կադրային փոփոխությունները ոչ հաստատակամ ժխտեցին (նայել՝ նախագահի պատասխանները), ոչ էլ հաստատեցին (նայել նույն տեղը)։ Սա հին հայկական սովորություն է։ Ո՞ր նախագահն է դուրս գալիս եւ հայտարարում, թե այսինչ օրվա այսինչ ժամին պարոն այսինչյանին պաշտոնանկ կանի։ Եվ ո՞ր վարչապետն է մեր պետության պատմության մեջ նախօրոք հայտարարել, թե՝ հասեք, փրկեք, նախագահը կաբինետս ցրում է։ Մեզ կրկին բաժին է ընկնում ենթադրություններ անելու անշնորհակալ գործը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել