Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

Արտգործնախարարները Ստրասբուրգում Նոյեմբերի 9172ին Ստրասբուրգում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի հերթական 107172րդ նստաշրջանին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նիստի ավարտին, ուր մեր նախարարը հանդես է եկել ելույթով, պատասխանելով «Ազատություն» ռ/կ172ի հարցերին, պարոն Օսկանյանն ասաց, թե ի դեմս ԵԽ նախարարների կոմիտեի հրավերի, Հայաստանի անդամակցության հարցով քաղաքական որոշումն արդեն կարելի է ընդունած համարել եւ եթե, ըստ պարոն Օսկանյանի, Ադրբեջանում նորմալ խորհրդարանական ընտրություններ անցկացված լինեին, ապա այս օրերին, Հայաստանի նախագահի ներկայությամբ, Ստրասբուրգում կբարձրացվեր մեր պետության դրոշը։ Սակայն, քանի որ կա ընդհանուր մոտեցում Հայաստանին եւ Ադրբեջանին միասին ընդունել ԵԽ, այդ պատճառով էլ, ըստ երեւույթին, պարոն Օսկանյանի խոսքերով, գործընթացը վախճանակետին կհասնի 2001 թվականի հունվարին։ Վարդան Օսկանյանի մատուցմամբ, ԵԽ172ին անդամակցելը Հայաստանի առաջին քայլը կլինի եվրոպական ընտանիքին մաս կազմելու ուղղությամբ, ինչի մասին մեր պետությունը հաստատակամ որոշում է կայացրել։ Երկրորդ կարեւոր հանգամանքը, որը մատնանշեց արտգործնախարարը, այն է, որ ԵԽ172ին անդամագրվելով Հայաստանը դրական առումով «ստիպված կլինի» արագացնել ժողովրդավարացման գործընթացը։ Սա է հիմնական օգտակարությունը, որ 10 տարում անցնելիք ճանապարհը պիտի եզրափակենք 21723 տարում։ Ժողովրդավարացումն, ի դեպ, նշեց պարոն Օսկանյանը, կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսական զարգացմանը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով էլ մեր արտգործնախարարը դրական նկատեց Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ172ին, քանի որ, եթե վերջինս պատերազմական գործողությունները վերսկսելու ցանկություն ունենա, ապա, Եվրոպայի խորհրդի կողմից գործադրվելիք ազդեցությունների շնորհիվ, հնարավոր կլինի կանխել այդօրինակ զարգացումները։ – Որքան ժողովրդավարացված լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները, այնքան հեշտ կլինի կոմպրոմիսային հիմքերի վրա լուծում տալ ղարաբաղյան հիմնահարցին, ուստի պետք է ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ172ին դրական հետեւանքներ կունենա նաեւ այս առումով,172 եզրափակեց Վարդան Օսկանյանը։ Այսօր ԵԽ նախարարների կոմիտեի նիստում Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանից հետո ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վիլայաթ Գուլիեւը, որը հետո պատասխանելով հայ լրագրողների հարցերին, ասաց, թե հաջողությամբ պսակվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը՝ դառնալ ԵԽ լիիրավ անդամներ։ Պրն նախարարն ասաց, որ մեր երկրները 4 տարի աշխատում էին այդ ուղղությամբ։ Անդրադառնալով Ադրբեջանի առջեւ, Հայաստանի համեմատ, դրված ավելի խիստ պահանջներին, պարոն Գուլիեւն ասաց, թե այդ հարցում իրենցից ոչինչ կախված չէր։ Ադրբեջանն ինքն է դիմել, որպեսզի ընդգրկվի ԵԽ172ի կազմում, եւ այդ պատճառով էլ պետք է կատարվեն այդ կառույցի կողմից իրենց առաջադրված պահանջները։ «ԵԽ172ում մենք չենք երաժշտություն պատվիրողը»,172 ասաց Ադրբեջանի արտգործնախարարը։ Անդրադառնալով մեր հարցին, թե՝ ինչ վերաբերմունք ունի ԵԽ172ի կողմից Ադրբեջան ուղարկվելիք մոնիտորինգի հատուկ հանձնաժողով ստեղծելու փաստին, Վիլայաթ Գուլիեւն ասաց, թե չկա որեւէ սարսափելի բան, քանի որ անցյալում նման հանձնախմբեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար էլ են ստեղծվել։ Թող նաեւ Ադրբեջանում ուսումնասիրություններ կատարեն։ Իսկ ինչ վերաբերում է ԵԽ172ի՝ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին տված կոշտ գնահատականին, ապա, պարոն Գուլիեւի կարծիքով, ընտրություններն Ադրբեջանի ներքին գործն է, եւ իրենք արդեն 2 ընտրատարածքում չեղյալ են հայտարարել դրանց արդյունքները։ «Մենք ենք ամենալավ դիտորդները մեր երկրում, լավ գիտենք իրավիճակը եւ կլինենք ամենաարդար դատավորները,172 ասաց Ադրբեջանի արտգործնախարարը։172 Այդուհանդերձ,172 ավելացրեց նա,172 եթե ԵԽ172ից ուզում են մեզ օգնել, չենք հրաժարվի»։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ, Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել