Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Նոյեմբեր 10,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞վ է ասել. «Բերեք գոնե մեկ օրինակ, եթե որեւէ բանկ նպաստել է երկրի տնտեսության զարգացմանը։ Նրանք զբաղված են պետության հետ բարձր տոկոսային առեւտրով եւ տարադրամի փոխանակությամբ։ Լավագույն դեպքում՝ մեր փողերն են փոխանցում ապրանք ստանալու համար։ Բավակա՞ն չէ, որքան դրանք հարստացել են պետության ու ժողովրդի հաշվին»։

ՆԱԽՈՐԴ

Manuk Gasparyan

ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ընդամենը մի քանի օր առաջ այսպես էր պաշտպանել նախագահին՝ Արկադի Վարդանյանից. «Մտածում էի, թե նա ինչ-որ պահանջներ կդնի, ու, «Հեռացի՜ր Քոչարյան»-ից բացի, կներկայացնի, թե ինչ է առաջարկում անել, եթե Քոչարյանը պատասխանում է. «Ո՜չ, չե՜մ հեռանում»։ Դա չի բացառվում, որովհետեւ Քոչարյանը գյուղացի տղա է ու երբեք չի հեռանա։ (…) Նաեւ ասում է՝ Քոչարյանը տղամարդ չէ։ Իհարկե, եթե ես Քոչարյանի տեղը լինեի, ցույց կտայի՝ տղամարդ եմ, թե չէ»։ Հետաքրքիր է, հատկապես ի՞նչը ցույց տալով պիտի նա ապացուցեր իր տղամարդկությունը։ Ինչեւէ, այս դեպքում էլ Քոչարյանը կարող է ասել. «Աստված պաշտպանի ինձ իմ բարեկամներից, իսկ թշնամիներից ինքս կպաշտպանվեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930