Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ՀՈՒՄՈՐ

Նոյեմբեր 10,2000 00:00
avetiq ishxanyan

Սկզբունքային իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հերթական անգամ փայլեց սրամտությամբ։ Անդրադառնալով Ամերիկայում նախագահական ընտրություններին՝ նա կատակեց. «Պենտագոնը հայտարարել է, որ եթե անգամ Ջորջ Բուշ կրտսերը հավաքի ձայների 100%-ը, միեւնույն է, նա նախագահ չի դառնա»։

ԼԻՍԿԱՅԱՆ

Suren Khachatryan

Երեկ ավարտվեցին բարձրագույն կառավարման դպրոցի հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։ Հուրախություն մեզ, ընդունվողների մեջ են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, ապագա պատգամավորներ, ապագա նախարարներ։ Ասում են, ամենաբարձր միավորներով ԲԿ դպրոց է ընդունվել գորիսեցի հայտնի պատգամավորը՝ Սուրեն Խաչատրյանը (ոչ անհայտ Լիսկան)։ Կարծում ենք, նրա հետագա ներկայությունն այդ դպրոցում առիթ չի դառնա նոր լիսկայանների ստեղծմանը։

ԿՀԱՍՑՆԵ՞Ն

dat

Ստեփանակերտում ասում էին, որ Կարեն Բաբայանի դատաքննությունը նշանակելով այս նոյեմբերի 20-ին, դատավարության «սցենարիստները» հույս են հայտնել, որ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» գործի դատաքննությունը մինչ այդ կավարտվի։

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ

toto

Արկադի Վարդանյանին հանրահավաքում աջակցած մի մտավորականի հանդիմանեցինք, թե «Դո՞ւ էլ ծախվեցիր Ա. Վարդանյանին»։ Նա ցույց տվեց ձեռքի տոպրակն՝ ասելով. «Բա որ ծախված լինեի, շանս ոսկոր կտանեի՞ մսի փոխարեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930