Ըստ որոշ լուրերի, երեկ ժամը 20.00-ին Արկադի Վարդանյանը պիտի ազատ արձակվեր տասնօրյա վարչական կալանքից։ Սակայն նրա տիկինը՝ Ելենա Վարդանյանը, «Առավոտին» ժամը 22.30-ին հայտնեց, որ իր ամուսնուն ուղղակի տեղափոխել են Ազգային անվտանգության նախարարություն եւ հարցաքննում են։ Ըստ նրա տեղեկությունների՝ Արկադի Վարդանյանին առայժմ որեւէ մեղադրանք չեն առաջադրել։
ՈՎ ԱՆՑԱԾԸ ՀԻՇԻ՞
Եթե ՀՅԴ խմբակցության այլ ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանն ու Կիմ Բալայանն անթույլատրելի էին համարում հանրահավաքներ, երթեր ու ցույցեր կազմակերպելու սահմանադրական իրավունքի իրականացման համար մարդկանց ձերբակալելը, Վահան Հովհաննիսյանը վերապահում արեց Արկադի Վարդանյանի թիկնապահի համար, «որը դեմոնստրատիվ ցուցադրել էր ատրճանակի կոթը։ Սրան ձերբակալելը, կարծում եմ, ճիշտ է։ Եթե՛ ձերբակալել են՝ կարող է, փախած է»։ Թերեւս պրն Հովհաննիսյանը չէր հետեւել հեռուստառեպորտաժներին, այլապես տեղյակ կլիներ, որ այդ թիկնապահը չէր փախել՝ նրան աստիճանների վրայով քարշ տալով էին ձերբակալել եւ հետո պարզել, որ նրա ատրճանակն ընդամենը օդամղիչ է։ Վահան Հովհաննիսյանի այս խոսքերին ունկնդիր լրագրողներից մեկը զարմացավ, թե այդ գնահատականները պիտի հենց այն գործի՞չը տար, որ «Պապլավոկում» ատրճանակի ոչ միայն կոթն էր «դեմոնստրատիվ ցուցադրել»։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ՞Ն ԷԼ 65 ՀՈԴՎԱԾԸ ԿԿՊՑՆԵՆ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նոյեմբերի 3-ի «Առավոտում» նշել էր, որ հանրապետության տարբեր մարզերում եւ բնակավայրերում հասարակության հետ իրենց եւ Արկադի Վարդանյանի համատեղ հանդիպումներին ներկաները իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր են հնչեցրել։ Այս հրապարակումից հետո ԱԱ նախարարության աշխատակիցները սկսել են բացատրություններ պահանջել Շիրակի մարզի գյուղերի բնակիչներից։
ԲԱՑԱՌԻԿ
«Էն կյանքը մի քիչ էլ պատիժ էր»,- ասում է վտարանդի արձակագիր Վանո Սիրադեղյանը մեր թղթակից Ռուզան Մինասյանի հետ հարցազրույցում։
Կարդացեք վաղվա համարում։