Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ԴԺՎԱՐԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵԽ172ՈՒՄ Այս օրերին, իսկ ավելի ստույգ՝ նոյեմբերի 81729172ին հրավիրված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 107172րդ նստաշրջանի ավարտին, Իտալիան, որպես ԵԽ172ում նախագահող երկիր, իր լիազորությունները կփոխանցի Լատվիային։ Այդ պատճառով էլ միանգամայն հասկանալի էր Իտալիայի դիրքորոշումը՝ իբրեւ իր պաշտոնավարության արդյունք, իրականացված տեսնել այնպիսի կարեւոր մի գործընթաց, որի հետեւանքն առարկայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով։ Սակայն, ինչպես կարելի է դատել ծավալված իրադարձություններից, դեպքերը խիստ ծանր ընթացքով էին զարգանում, եւ պատահական չէ, որ 2 օր անընդմեջ քննության առնելով հարցը, Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակները նոյեմբերի 8172ի աշխատանքային օրվա ավարտին միայն որոշում ընդունեցին։ Իսկ վճռի ընդունումը կախված էր Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ պարտավորություններ սահմանելու հարցում նախարարների պատվիրակների միջեւ կայանալիք վերջնական համաձայնությունից։ Հասկանալիորեն շատ ավելի բարդ էր Ադրբեջանի վիճակը։ Քննարկվում էր 5 կետից բաղկացած մի փաստաթուղթ (իսկ դրա դրույթները ձեւակերպելիս լուրջ դերակատարություն է ունեցել Հոլանդիան), որը եւ պետք է ներկայացվի պաշտոնական Բաքվին։ Ըստ այդմ, ԵԽ ստեղծելու է մոնիտորինգի հատուկ հանձնաժողով, որը պետք է հետեւի Ադրբեջանում ընթացող քաղաքական գործընթացներին։ Ադրբեջանի՝ որպես թեկնածու երկրի նկատմամբ նմանօրինակ աննախադեպ խստությունը, իհարկե, հակադիր տրամադրություններ էր առաջացրել Թուրքիայի մոտ, որը եւ փորձում էր ինչ172ինչ փաստարկներով հակակշիռներ ստեղծել՝ Հայաստանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ սահմանելով։ Ի մասնավորի առաջարկվում էր, որպեսզի Հայաստանը եւս Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ ձեռնամուխ լինի իրավական համակարգի բարեփոխմանը։ Այս պարտավորությունը միանգամայն անտեղի է, որովհետեւ Հայաստանի պարտավորությունների մեծ ցանկում այդ դրույթն արձանագրված է եւ ամենեւին էլ իմաստավոր չէր այդ նպատակով կարճ ժամկետների ռեժիմի գործադրումը։ Քննարկումների արդյունքում որոշվեց Վենետիկի հանձնաժողովին ներգավել միայն Հայաստանի ընտրական օրենսդրության կատարելագործման գործընթացում։ Բայց կա եւս 2 կետ՝ առաջարկված Հայաստանին, որոնց նկատմամբ, ի տարբերություն նախորդի, չկա որեւէ առարկություն։ Այն է՝ Եվրոպայի խորհրդի ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հետեւելու է հայաստանյան գործընթացներին (ինչն իրականացնում է բոլոր երկրներում), ինչի համար, ի տարբերություն Ադրբեջանի, որեւէ մեխանիզմ սահմանված չէ։ Եվ երկրորդ՝ էլի Հայաստանը պիտի փաստի իր անվերապահ տեսակետը՝ ղարաբաղյան խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, ինչ վերաբերում է նաեւ Ադրբեջանին։ Այդ երկրին, բացի մոնիտորինգի հատուկ հանձնաժողովի աշխատանքներին նպաստելու պարտավորությունից, առաջարկվում է Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ կարգաբերել իր օրենսդրությունը, կարճ ժամկետներում զեկույց ներկայացնել ԵԽ172ին: ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել