Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ԱՊՅԱԾ ՎԼԱՍՏ ՄԻՆՅԱՅԵՏՍՅԱ՞ Կարծես ավանդույթ է դարձել բյուջեի քննարկումներից առաջ կառավարության մասնակի փոփոխությունը։ Նպատակն էլի նույն բյուջեն փրկելն է։ Պետք էր ենթադրել, թե այդ հարցերն էր քննարկում «Միասնությունը» այս էլ երկրորդ օրն անընդհատ անցկացվող հավաքների ընթացքում։ Սակայն ՀՀԿ խորհրդի անդամ պատգամավոր Գագիկ Մինասյանն այս առնչությամբ ասաց. «Միասնությունը» վերջին ժամանակներս շատ սերտ է համագործակցում։ Երկու կուսակցությունների համագործակցությունը կամաց172կամաց մոտենում է այն մակարդակին, որն ավելի հոգեհարազատ կլինի բոլորին։ Վերջին երկու քննարկումների ժամանակ ընդամենը խոսվել է ԱԺ172ում ընթացող գործընթացների, մասնավորապես՝ այս եռօրյայում ներկայացված հարցերի մասին»։ Հատկանշական է, որ քննարկվող օրինագծերին անդրադառնալու անհրաժեշտություն էր ծագել եռօրյայի վերջին օրը։ Իսկ «Միասնության» մյուս հավաքը նախորդ օրն ուշ երեկոյան էր տեղի ունեցել։ Ուստիեւ խի՜ստ հավաստի է թվում, որ նրանք գիշերամուտին հավաքվել էին հենց օրենքներ քննարկելու համար։ Կառավարության փոփոխությունների վերաբերյալ հարցերից խուսափում էին նաեւ նախարարները։ Ռոլանդ Շառոյանը միայն ծիծաղեց այն հարցին ի պատասխան, թե արդյոք այս անգամ էլ ինքը կմնա կառավարության կազմում։ Ծիծաղում էր նաեւ Զավեն Գեւորգյանը։ Իսկ Լեւոն Բարխուդարյանը, չնայած պատգամավորների հետ առաջիկա շաբաթների վերաբերյալ պայմանավորվածություններ էր ձեռք բերում՝ ցուցանելով, թե մնալու է իր պաշտոնում, այսուհանդերձ, խիստ նյարդային պահվածք էր դրսեւորում լրագրողների՝ իրեն հարց տալու փորձերին ի պատասխան։ «Հանգի՛ստ, հանգի՛ստ, հանգիստ»,172 հրահանգելու պես խնդրեց Անդրանիկ Մարգարյանը իր վրա գրոհած լրագրողներին, որ բավական հոգնած դեմքով վարչապետին տեսնելուն պես՝ ակնկալվող փոփոխություններից հետաքրքրվեցին։ «Առայժմ ոչ մի փոփոխություն չի ակնկալվում»,172 կարճ կապեց պրն Մարգարյանը։ Իսկ «Առավոտի» անավարտ մնացած հարցը, թե «լուրեր են տարածվում, որ ուժայինների փոփոխության շուրջ…», անմիջապես հետեւյալ արձագանքին արժանացավ. «Կրկնում եմ, ոչ մի փոփոխություն չի սպասվում մոտակա շրջանում։ Ես էլ հրաժարական չեմ տվել»։ Քիչ անց փորձեցինք պարզել, թե որոշակիորեն ի՞նչ ժամանակահատված նկատի ունի վարչապետը «մոտակա շրջան» ասելով, սակայն նա կատակով խուսափեց պատասխանից. «Ինչքան ցանկանում եք՝ այդքան մտածեք»։ Այս անպտուղ փորձերից հետո, բնականաբար, լրագրողները պիտի փորձեին այլ հարցերի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ստանալ։ Նախ, ե՞րբ է բյուջեն վերադարձվելու ԱԺ. «Նոյեմբերի վերջին, բանակցությունները (՞) ավարտելուց հետո։ Դեռ որոշակի հարցեր կան։ Թարմացված վիճակում կներկայացվի»։ Սեկվեստրի հնարավորության վերաբերյալ հարցին հետեւեց բացասական պատասխան. «Սեկվեստր չկա, ուղղակի 2001 թվականի բյուջեի մուտքային մասում այդ փոփոխությունները կերեւան»։ Անդրանիկ Մարգարյանը խոհեմաբար առայժմ խուսափեց բյուջեին «իրատեսական» կամ նման անուն կպցնելու խայծից. «Առայժմ աշխատելու տեղ կա. դեկտեմբերի սկզբին ավելի հստակ կարող ենք ասել։ Իհարկե, ցանկանում ենք, որ որքան հնարավոր է իրատեսական լինի։ Ցավալի է, որ այն, ինչ ցանկանում ենք անել՝ հնարավոր չէ։ Բարի ցանկություններ կլինեն ուղղակի»։ Իսկ այն հոռետեսական կանխատեսումներին հակառակ, թե խորհրդարանում այս հարցով կառավարությունն աջակցություն չի ստանա՝ վարչապետն ասաց, որ մինչեւ բյուջեն ԱԺ ներկայացնելն ինքը խմբակցությունների հետ քննարկումներ է անցկացրել. «Եվ տեղյակ են, թե ինչ վիճակում է բյուջեն։ Այսինքն՝ թաքցնելու ոչինչ չունեմ։ (…) Շարունակելու ենք քննարկել։ Այնպես որ՝ փորձելու ենք բոլորի գնահատականները, հանձնաժողովի քննարկումները հաշվի առնելով բերել այնպիսի տեսքի, որ բյուջեն բոլորի համար ընդունելի լինի»։ … Կառավարությանը հասցեագրված հարցադրումներից, որ արդեն պատգամավորներն էին ուղղում՝ ամենաուշագրավը «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանի առաջարկն էր։ Հիշեցնելով, որ կառավարությունը քանի ամիս թոշակներ, աշխատավարձեր եւ նպաստներ չի վճարում՝ նա առաջարկեց, որ կառավարությունն էլ իր հերթին ըմբռնումով մոտենա էլեկտրաէներգիայի, բնակվարձի եւ այլ սպասարկող ծառայությունների վարձերի վճարման ուշացումներին։ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Դավիթ Զադոյանը, ճիշտ է, որոշ դժկամությամբ, բայց խոստացավ քննարկել նաեւ այս հարցը։ Հուսով ենք, կհասցնի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել