Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ՇՔԵՐԹՆ ԱԺ-ՈՒՄ Կլարա Ցետկինի գործն ապրում է եւ հաղթանակում Հայաստանի անկախ հանրապետության խորհրդարանի ջախջախիչ մեծամասնությունը երեկ կողմ քվեարկեց, որ վերականգնվեն կոմունիստական երկու տոները՝ մայիսի 1172ը եւ մարտի 8172ը։ Հաջորդը նոյեմբերի 29172ն է՝ այն օրը, երբ Սովետական կարմիր բանակն «ազատագրեց» Հայաստանը։ Երեկ ամենայն հստակությամբ երեւաց, թե որքան է ձախացել ու կարմրել այս խորհրդարանը։ Հիշողությունների մրցություն սկսեց, թե ով է մայիսի 1-ի հանրահավաքում ելույթ ունեցել կամ դրոշակներ տարել։ «Բոլորս էլ բանվոր ենք, բոլորս էլ՝ աշխատավոր,- պարծեցավ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը։ Հմայակ Հովհաննիսյանը մեջբերում էր Լենինին։ Գրեթե բոլորն իրար «ընկեր»172ով էին դիմում ու տպավորություն էիր ստանում, թե ներկա ես կուսբջջի նիստին։ Ամբիոնից շնորհավորանքներ էին հնչում նրանց «ում կյանքը անիծել է»՝ հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի առիթով։ Դե, կոմունիստների գործի մի մասն էլ դա է. երեկվա իրենց հաղթարշավից գլխապտույտի մեջ նրանք անգամ «Ոստիկանության մասին» օրենքի անունն էին առաջարկում փոխել եւ վերականգնել «միլիցիա» անվանումը։ Որպես այդ առաջարկի հիմնավորում՝ Ֆրունզե Խառատյանը նշում էր, թե «ոստիկան» բառը ժողովրդի մոտ միշտ բացասական հույզեր է արթնացնում։ Քանի որ դժվար կլիներ ոստիկանին միլիցիոներից տարբերակող որեւէ հատկանիշ մատնանշելը՝ կոմունիստը հույսը Աստծո վրա դրեց. «Քրիստոսին խաչողը ոստիկան էր»։ Բայց կարեւորն այն է, որ այս խորհրդարանում ընդամենը 11722172ը գտնվեցին, որ կոմունիստական տոների վերականգնմանը դեմ արտահայտվեցին։ Միայն Ալեքսան Հակոբյանն ու Վազգեն Խաչիկյանը «դեմ» քվեարկեցին մայիսի 1172ը վերականգնելուն, իսկ երկու ԱԺՄ172ականները՝ Ֆիլարետ Բերիկյանն ու Սեմյոն Բաղդասարյանը մնացին «ձեռնպահ»։ Սակայն եւ ոչ ոք «դեմ» կամ «ձեռնպահ» չեղավ մարտի 8172ին։ Սկզբունքայի՜ն, ցեղապա՜շտ ու ազգայնակա՜ն 3 հանրապետականները՝ Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը եւ Գագիկ Մինասյանը երկու դեպքում էլ լվացին իրենց ձեռքերը՝ ուղղակի չքվեարկեցին։ Ի դեպ, նախկին կոմունիստական այլախոհի կողմից ղեկավարվող կառավարությունն էլ նախապես որեւէ առարկություն, դիտողություն եւ առաջարկություն չէր ունեցել այս օրինագծերի վերաբերյալ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը միայն պնդում էր, որ դրանք աշխատանքային օրերին նշվող տոներ լինեն. «Եկեք մեզ լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր չպարգեւենք, որովհետեւ դրան արժանի չենք»։ Իսկ որո՞նք էին այս տոների վերականգնման կողմնակիցների փաստարկները։ Ըստ Հրանտ Ոսկանյանի, դրանց միջոցով պիտի ամրապնդվի մեր միաձուլությունը եւ Հայաստանը դուրս չմնա միջազգային հանրությունից։ Իհարկե, այս երկու նպատակների իրականացման համար հատկապես Կլարա Ցետկինի որոշած տոնն է պակաս։ Զարմանահրաշ էր Գագիկ Ասլանյանի փաստարկը, թե մայիսի 1-ը վերականգնելը՝ «գուցե ճանապարհ է՝ ավելացնելու աշխատավորների թվաքանակը»։ Շատ էին փաստարկները, թե այդ տոները միահյուսված էին մեր կենցաղին, կենսագրությանը, ավանդույթի ուժ ունեն եւ շարունակվում էին նշվել անգամ պետական տոների ցանկից դուրս գալուց հետո։ Ճիշտ է, Հրանուշ Հակոբյանն իր գործընկերներին կշտամբեց, թե իրենցից մարտի 8-ին մի փոքրիկ ծաղիկ էլ չեն ստացել. «Իսկ ապրիլի 7-ին ստացանք»։ Բացի այդ՝ բոլորս ենք վկա, թե անկախ ամեն ինչից, ինչպես են աշխատավորները մայիսմեկյան շքերթ անցկացնում։ Եվ նրանք էլ ոչ մի դարդ ու ցավ չունեն, բացի այդ շքերթն օրինականացնելու փափագից։ Իհարկե, կոմունիստ Նորիկ Պետրոսյանը չգիտես ինչու հայտարարեց, թե ժողովուրդն այսօր ոչ մի տոնակատարության սիրտ ու հավես չունի՝ «անտառ չեն գնալու, սեղան չեն գցելու»։ Փոխարենը՝ մայիսի 1172ին նրանք «դատարկ ամաններով, կաստրուլկեքով, գդալներով փողոց են դուրս գալու՝ այնպես, ինչպես Չիկագոյի բանվորները»։ Բայց ինչո՞ւ ես չարչարվում բարեկամ, առանց այդ օրը որպես տոն հաստատելու էլ կարելի էր «կաստրուլկեն» վերցնել ու փողոց դուրս գալ։ Ի դեպ, երեկ երկրորդ օրն էր, ինչ ԱԺ ընդունարանում նստացույց էին անում փոքր ձեռնարկատերերը՝ բողոքելով ՀԴՄ-ների դեմ։ Արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց պահանջներն անտեսելու պարագայում նրանք խոստանում էին հացադուլի անցնել։ Եվ զարմանում էին, որ այս ամենը թողած, պատգամավորները մարտի 8-ը վերականգնելով էին զբաղված։ Այն էլ ինչպե՜ս էին զբաղված։ Որեւէ օրինագիծ չէր եղել, որ հրապարակավ, կոպիտ ասած, «քֆուր դնելով» անցկացնեին։ «Ով դեմ կխոսի այս օրենքին՝ առնվազն իմպոտենտ է»,- ամբիոնից հայտարարեց Սերգեյ Իսրայելյանը։ Կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը, ի հակակշիռ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի (որը պնդում էր, թե այս օրինագծերի քննարկման ժամանակը չէ՝ շատ ավելի կարեւոր հարցեր կան)՝ մարտի 8-ը մեր ամենակարեւոր հարցերից մեկը հռչակեց, այն դիտարկելով ազգային անվտանգության ծիրում։ «ԱԺ-ում քանի՞ կին կա,- ասում էր Գագիկ Թադեւոսյանը։- Մարզպետներից քանի՞սն են կին»։ Կարծես թե այդ հարցերը մարտի 8-ի վերականգնմամբ են լուծվելու։ Նաեւ կանաց նկատմամբ հարգանքի հարցը։ «Մեր հարգանաց տուրքը պիտի մատուցենք մեր տիկնանց եւ աղջիկներին»,- ասում էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Չէ, երեւի իզուր է կոմունիստների ներմուծած տոների ռեստավրացիայի փաստի առիթով մեր այս դժկամությունը։ Կարելի էր ուղղակի ողջունել Վազգեն Խաչիկյանի առաջարկը, որ երիտասարդության իրավունքների պաշտպանության օրն էլ տոն հայտարարվի։ Ոչ աշխատանքային դառնան «Տանկիստի օրը», «Ձկնորսի օրը», «Ածխահատի օրը» եւ այլն։ Եվ ընդհանրապես, ճիշտ էր ասում, Խորեն Թռչունիչը «Ի սեր Աստծո, միթոմ էնքան աշխատանքային օր կա, որ համաձայն չե՞ք՝ էս դառնա ոչ աշխատանքային»։ Նա խոստացավ, որ երկիրը կշենանա՝ նոր այս տոները կդարձնենք աշխատանքային։ Միայն հասկանալի չէ, թե ինչպես պիտի շենանա երկիրը, եթե աշխատելու փոխարեն տոներ եւ շքերթներ կազմակերպենք։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել