Ո՞վ եւ ե՞րբ էր ասել. «Ընդհանրապես ցանկացած ընդդիմության խնդիրն իշխանության գալն է, բայց մեր երկրում եւ այս իրավիճակում ընդդիմության դերը տեսնում եմ ավելի շատ բարի մթնոլորտ ստեղծելու մեջ, առաջարկություններ անելու եւ ելքեր որոնելու։ Այն մարդը, որ գիտի իրավիճակից դուրս գալու միջոցները եւ չի ասում, պարզապես հայ չէ կամ թշնամի է»։
ՆԱԽՈՐԴ
«Հայտարարում եմ բոլորին, որ ես մարտադաշտից իջնում եմ քաղաքական դաշտ։ Չնայած՝ քաղաքականությունը սկսվեց դիրքերից, բայց շարունակվում է սեղանների շուրջ։ Ես քաղաքական դաշտում ինձ նետված ձեռնոցը վերցնում եմ, եւ քանի որ մեր հարցի լուծումը անցել է դիվանագիտության ձեռքը, իմ ուժերը կփորձեմ այնտեղ։ Այնպես որ, ես ոչնչից չեմ խուսանավում»,- այսպես 1999-ի դեկտեմբերին իր մտադրությունների մասին ազդարարել էր Սամվել Բաբայանը: Հետագա իրադարձությունների զարգացման տրամաբանության մեջ բոլորովին չտեղավորվող այս արտահայտության հեղինակին ճիշտ հիշել էին ե՛ւ Գեւորգ Գույումջյանը, ե՛ւ Սերոբ Ազիզյանը։ Առաջինն ուղղակի ավելի արագ հայտնեց իր պատասխանը։