Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԽ ՍԵՐԻԿ, ՍԵՐԻԿ

Նոյեմբեր 08,2000 00:00
ser

ԱԺ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի կարծիքով՝ այն մարդը, որը դեմ է մարտի 8-ը տոնացույցում վերընդգրկելուն՝ «առնվազն պիտի իմպոտենտ լինի։ Մի մարդ, որը չի ուզում աղջկան ծաղիկ նվիրել, կնոջը՝ սիրել, այդ մարդու մոտ ուրեմն կլինիկա է»։ Սա արժանացավ Ֆիլարետ Բերիկյանի ընդվզումին. «Չպետք է մենք այնպիսի օրենք ընդունենք, որ կանանց սիրելու, ծաղիկ նվիրելու տարին մի օր ունենանք։ Ի՞նչ է, մենք զրկվա՞ծ ենք մնացած օրերին սիրելուց։ Շնորհակալությո՛ւն»։ Արշակ Սադոյանն էլ ուղղեց. «Ինչո՞ւ… տարին երկու անգամ կարելի է սիրել»։

ԽՆՁՈՐՈՎ ՍԵՔՍ

Gagik tadevosyan

«Շարվեշարան կազմակերպություններ են հայտվում արտասահմանից, որոնք համառորեն ուզում են պլանավորել մեր ընտանիքները,- երեկ ըմբոստացավ կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը։- Անպայման պլանավորման խնդիր են դնում եւ ցանկանում, որ 6-րդ դասարանից մեր երեխաներն ապահով սեքսով ապրեն»։ Իմպերիալիստական ապահովիչներին կոմունիստ պատգամավորը հակադրեց մեր ազգային ավանդույթները. «Ամենաապահովը մեր կարմիր խնձորի ավանդույթն է… Դրանից լավ ապահովիչ չկա»։

ՆՈՐՈՅԻ ԶՐՈՒՅՑԸ

Norik petrosyan

ԱԺ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը բարձր գնահատեց «մեր շատ հարգելի, կոմունիստների կողմից պաշտված ընկեր Քրիստոսի» ծառայությունները։ Քանզի «ընկեր սոցիալիստ Քրիստոսը» հավասարություն եւ եղբայրություն է մտցրել ազգերի եւ ժողովուրդների մեջ։ Մի վերապահում. դա վերաբերել է միայն տղամարդկանց, իսկ կանանց նա արգելել է եկեղեցի մտնել։ «Ընկեր սոցիալիստ Քրիստոսի» գործը շարունակել է «ընկեր սոցիալիստ Կլարա Ցետկինը»։ Թե՝ «ընկեր Քրիստոս-սոցիալիստ, գործը արել ես՝ կիսատ ես թողել, ախպեր ջան, գնա-հետ մնա՝ էդ գործը ես շարունակեմ։ Այն իրավունքը, հավասարությունը, որ տվել ես տղամարդկանց, հիմա արի համաձայնի, որ ունենան նաեւ կանայք»։

ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՄԱՐ

Hayk harutyunyan

«Ուսումնասիրվե՞լ են արդյոք հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի ներկայացրած փաստերը Նուբարաշենի մեկուսարանում կիրառված բռնարարքների վերաբերյալ»,- «Առավոտի» այս հարցին ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Ծառայական քննությունը կատարվեց մանրակրկիտ։ Նաիրի Բադալյանի նշած որոշ փաստեր չհիմնավորվեցին։ Քանի որ հակասական նյութեր ստեղծվեցին, կային իրարամերժ բացատրություններ, ամբողջ նյութերն ուղարկեցինք գլխավոր դատախազին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930