Դատավորն անաչառ չէ Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին, ԼՂՀ նախագահ պրն Ա. Ղուկասյանին, ՀՀ ԱԺ նախագահ պրն Ա. Խաչատրյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ պրն Օ. Եսայանին, Մարդու իրավունքների պաշտպանության պետական ու հասարակական բոլոր կազմակերպություններին: Արցախի հերոս, գեներալ172լեյտենանտ Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը շարունակում է ընթանալ միջազգային նորմերի ու ԼՂՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտումներով։ Այսպես, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14172րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի «օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակավ քննության իրավունք»։ Պաշտպանական կողմը, նկատի ունենալով դատական նիստը նախագահող պրն Ս. Ալեքսանյանի կողմից դատական քննության ընթացքում բազմիցս ակնհայտ կողմնակալ՝ մեղադրող ուղղվածություն դրսեւորող վարքագիծը, բացարկներ է հայտնել նրա, ինչպես նաեւ դատարանի ողջ կազմի դեմ։ Բացարկների քննարկման ընթացքում հաստատվել է, որ, իրոք, Ս. Ալեքսանյանի՝ որպես ԼՂՀ Գերագույն դատարանի անդամի թեկնածությանը դեմ է եղել Սամվել Բաբայանը, որի պատճառով նրա թեկնածությունը ԼՂՀ անվտանգության խորհրդի կողմից չի հաստատվել եւ սկզբնական շրջանում հանվել է։ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 24172րդ հոդվածի առաջին մասի 5172րդ կետի համաձայն՝ գործի քննությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանք է հանդիսանում, «եթե գործին մասնակցող անձինք կմատնանշեն դատավորի անաչառության մասին կասկած հարուցող այլ հանգամանքներ»։ Նման պայմաններում, երբ անձնական խնդիրներ են եղել դատավոր Ս. Ալեքսանյանի եւ ամբաստանյալ Ս. Բաբայանի միջեւ, առկա էին բավարար հիմքեր կասկածելու նրա անաչառությանը։ ԼՂՀ քր. դատ. օր.172ի 58 հոդվածի համաձայն՝ դատարանի համար ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի։ Դատավոր Ս. Ալեքսանյանը, խախտելով օրենքի այդ պահանջը, «Ազատ Արցախ» օրաթերթին տված հարցազրույցի ընթացքում նախնական կարծիք է հայտնել վկա Ա. Մանուչարյանի՝ դատարանում տված ցուցմունքում նշված դրվագներից մեկի վերաբերյալ, հայտնելով, թե «այդ պահը ճշտված է, այն լիովին մերժված է»։ Դատարանը, մերժելով դատավոր Ս. Ալեքսանյանի դեմ պաշտպանական կողմի բերած բացարկները, մեկ անգամ եւս ապացուցել է, որ անկողմնակալ չէ եւ չի կարող այս գործով արդարացի դատավճիռ կայացնել։ ՄԱԿ172ի գլխավոր ասամբլեայի կողմից 1988 թ. դեկտեմբերի 9172ին հաստատված «Որեւէ ձեւով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների» համաձայն՝ «որեւէ ձեւով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք մարդասիրական վերաբերմունքի եւ մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք ունեն» (սկզբունք թիվ մեկ)։ Դատարանի կողմից կողմնակալ վերաբերմունքի, միջազգային նշված նորմի ոտնահարման երեւի դասական օրինակ է հանդիսանում արդեն շուրջ յոթ ամիս արտաքին աշխարհի հետ շփման մեջ չգտնվող, ինքնուրույն շարժվելու, սնվելու ունակություններից զրկված, ծայրաստիճան հիվանդագին, հյուծված վիճակում գտնվող Սասուն Աղաջանյանին դատի տալու եւ դատավարությանը արհեստականորեն ներգրավելու փաստը։ Ինքնուրույն քայլելու ունակությունից զրկված Ս. Աղաջանյանը դատական նիստերի դահլիճ է բերվում դատավարության մասնակիցներից գաղտնի, թեւատակերից քարշ տալու միջոցով։ Դատարանը, հիմք ընդունելով Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի փորձաքննության կասկածելի հանգամանքներում տված եզրակացությունը Ս. Աղաջանյանի մեղսունակության մասին, ոտնահարելով Ս. Աղաջանյան մարդ անհատի արժանապատվությունը, նրան «մասնակից» է դարձնում դատավարությանը։ Զավեշտը հասել է նրան, որ դատարանը մերժեց Ս. Աղաջանյանի ֆիզիկական, առողջական վիճակը պարզելու նպատակով համալիր փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։ ԼՂՀ172ի՝ որպես անկախ պետության դե յուրե ճանաչված չլինելը, կարծում ենք, չի նշանակում, թե մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ նորմերը պետք է ոտնահարվեն ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից։ ՀՀ զինված ուժերի գնդապետ Սասուն Աղաջանյանը Աֆղանստանում ծառայելու եւ Արցախի ազատագրական պայքարին մասնակցելու ընթացքում բազմիցս վիրավորվել է, ստացել ուղեղի ցնցում, բազմաթիվ կոնտուզիաներ, ունի ճողքում ողնաշարի շրջանում։ Տեղյակ պահելով ձեզ վերը շարադրվածի մասին, ակնկալում ենք ձեր անմիջական միջամտությունը՝ ապահովելու ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից սույն քրեական գործի դատաքննության ընթացքում օրենքների եւ միջազգային նորմերի կատարումը։ Առանց Ս. Աղաջանյանի հոգեկան, հոգեբանական, ֆիզիկական172առողջական վիճակը համալիր փորձաքննության միջոցով պարզելու՝ դատաքննությունը շարունակելու դեպքում Ս. Աղաջանյանի հետ հնարավոր անցանկալի հետեւանքների համար պատասխանատվության ռիսկը թողնվում է նաեւ ձեր վրա։ ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ, ԷԴՈՒԱՐԴ ՉԻՆԱՐՅԱՆ, ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ (դատապաշտպաններ) 6.11.2000թ.