ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» հայտնեց, որ դեռ չեն հասցրել քննարկել «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կուսակցությունների դիմումը, որոնցով առաջարկվում է լսումներ կազմակերպել հոկտեմբերի 30-ի հանրահավաքում քաղաքացիների սահմանադրական մի շարք իրավունքների ոտնահարման փաստերի վերաբերյալ. «Այդ դիմումը ես ստացել եմ նոյեմբերի 3-ի երեկոյան։ Այն ընդունել ենք ի գիտություն։ Եվ հանձնաժողովի հաջորդ նիստում կանդրադառնանք այդ հարցին»։
ԳՏՆՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ
Պաշտոնանկ արված Սիլվա Խրիմյանին քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնում ամենայն հավանականությամբ կփոխարինի թիվ 61 դպրոցի տնօրեն Գեորգի Վանյանը։ Վերջինս Ալբերտ Բազեյանի թեկնածուն է, սակայն վայելում է նաեւ վարչապետի եւ մի մեծ խումբ մտավորականների աջակցությունը։
Կարդացեք նաև
ԱՆՂԵԿ
«Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանն «Առավոտին» հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն որոշում են ընդունել առայժմ չանդրադառնալ խմբակցության ղեկավարի ընտրության հարցին եւ շարունակել աշխատել նույն կերպ։ «Միասնության» երեկվա նիստում, ըստ պրն Մկրտչյանի, քննարկվել են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ «հիմնականում մեր խմբակցության ներքին խնդիրները, որոնց մասին չէի ուզենա ասել»։