Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱԾԿՎԻ՛Ր, ՉՄՐՍԵՍ

Նոյեմբեր 07,2000 00:00
xoren Sargsyan

Եթե հաշվի առնենք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է կատարում իր նախընտրական խոստումները, կարելի՞ է հավատ ընծայել, որ կիրականացվեն միջնաժամկետ նոր խոստումները 40-45 հազար աշխատատեղերի մասին, «Առավոտի» այս հարցին ի պատասխան կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն ասաց. «Նման խոսք կա, երբ մեկը երազ է պատմում, ասում են՝ «Վրադ բաց ես քնել»։ Սա նման է դրան։ Չի՛ կատարվելու։ Լուսադեմի երազ է»։

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՑՈՒՅՑ

Hdm

Երեկ ԱԺ ընդունարանում յուրօրինակ նստացույց էր ձեռնարկվել, որի մասնակիցները դարձյալ բողոքում էին հսկիչ-դրամարկղային մեքենաների դեմ։ Նրանց մի կարգախոսի վրա նկարված ՀԴՄ-ի վրա գրված էր «զիբիլ», եւ նշված. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը այս զիբիլն է»։ Մեկ այլ կարգախոսի վրա նկարված ՀԴՄ-ն բնորոշված էր որպես «բոբո», եւ գրված. «ՀԴՄ-ները կերան մարդկանց եւ աշխատատեղերը»։ ՀԴՄ հապավումը բացված էր՝ «Հայաստանը դատարկողների մաֆիա»։ Իսկ մի կարգախոս բանաստեղծական էր. «Նախագահ-նախագահ՝ հաց ենք ուզում։ Նախագահ-նախագահ՝ հաց տուր մեզ»։ Եվ վերջապես, մի կարգախոսում պարտադիր էր համարվում ՀԴՄ-ներ տեղադրել միայն իշխանավորների գրպաններին։

ՆԱ ՆԱԻՎ ՉԷ

Tigran janoyan

Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը վերջերս Մոսկվայից մեկնել էր այլ երկիր (ըստ լուրերի՝ Եգիպտոս), որտեղ եւ, ասեկոսեների համաձայն, հանդիպել էր Վանո Սիրադեղյանին։ Պրն Ջանոյանն «Ազատություն» ռադիոկայանին այս առնչությամբ ասել է, որ ինչպես եւ իր մյուս պաշտպանյալները՝ Սիրադեղյանը եւս իր նկատմամբ մեծ վստահություն ունի, բայց նրա անհետանալուց հետո որեւէ շփում չեն ունեցել. «Չեմ կարծում, որ Սիրադեղյանն այդ աստիճանի նաիվ մարդ է, որ հանդիպումներ նշանակի»։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ

Նոյեմբերի 8-ից «Չորրորդ իշխանությունը», որի խիստ սուր ընդդիմադիր ուղղվածության պատճառով որեւէ հովանավոր վախեցավ մոտ գալ թերթին, լույս է տեսնելու միայն էլեկտրոնային տարբերակով։ «Ինտերնետում» նախկին շաբաթաթերթ «Չորրորդ իշխանությունը» փոխելու է իր պարբերականությունը՝ ամեն օր փոխելով իր էջի նյութերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930