Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 04,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՍԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ Ըստ վիճակագրական տվյալների, մարզերից արտագաղթը անհամեմատ գերազանցում է մայրաքաղաքից մեկնողների թվին։ Այս առումով վերջին տեղերից չէ Սեւանը։ Եթե ամռան ամիսներին լճի շուրջը տիրող եռուզեռը քիչ թե շատ աշխատատեղեր է ապահովում մարդկանց համար, ապա հանգստյան սեզոնի փակվելուց հետո քաղաքի բնակչության վիճակը բարդանում է։ Ու ամեն կիրակի ժամը 12172ին Սեւանի «Ունիվերսամ» խանութի մոտից ավտոբուսներ են մեկնում տարբեր երթուղիներով Պյատիգորսկ, Ռոստով, Արմավիր, տանում են մարդկանց օտար ափերում բախտ որոնելու։ Սեւանում այսօր քիչ չեն այն շենքերը, ուր մնացել է ապրելու ընդամենը մի քանի ընտանիք։ Քաղաքի աշխատանքի եւ զբաղվածության կենտրոնը գրանցել է գործազուրկների թվի նվազում, բնականաբար՝ արտագաղթի հաշվին (1996 թվին այն կազմել է 2041 մարդ, 1999 թվին՝ 1478)։ Սեւանին անհրաժեշտ են աշխատատեղեր. այս կարծիքին են քաղաքում բոլորը։ Իշխանությունների կողմից ոչինչ չի արվում, սպասումը դառնում է անիմաստ, չասենք՝ անհնար։ Բնակիչները ստիպված են աշխատանք փնտրել փոքր ձեռնարկություններում։ «Ես դրսում կարող էի ավելի ազատ աշխատել, եւ եկամուտն էլ ավելի շատ կլիներ»,172 ասում է Գագիկ Ստեփանյանը, սակայն այսօր նա Սեւանում ապահովում է ավելի քան 70 աշխատատեղ՝ 5017260000 դրամ աշխատավարձով։ Սեւանցիների համար նա բարերար է, որն օգնում է իրեն դիմած յուրաքանչյուր մարդու, օժանդակում քաղաքում անցկացվող համարյա բոլոր միջոցառումներին, ֆինանսապես օգնում դպրոցներին, մանկապարտեզներին, ազատամարտիկների ընտանիքներին։ Դժվար է եղել սկիզբը, երբ նա սկսել է աշխատել՝ 90 թիվ. շրջափակում, կրած զգալի վնասներ, որից հետո՝ նորից ռիսկ, որը եւ պսակվել է հաջողությամբ, ու այսօր Գ. Ստեփանյանը Սեւանի թիվ մեկ գործարարն է։ Մի քանի ամիս առաջ նրա մասնակցությամբ կառուցվել է նաեւ Սեւանի ալրաղացը, որի ե՛ւ տեխնիկան, ե՛ւ հումքը բերվել է արտասահմանից։ Գերմանական արտադրության սարքավորումները եւ որակյալ ցորենը հնարավորություն են տալիս ստանալ բարձրակարգ ալյուր, որը եւ իրացվում է հանրապետության համարյա բոլոր շրջաններում։ Եվ այդ ամենը՝ առանց կողմնակի օգնության։ Ռ. ԱՎՈՅԱՆ HSBC-ԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է Այսօր Երեւանում բացվելու է Կովկասում Ամերիկյան առեւտրի պալատների տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցելու են Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի Ամերիկյան առեւտրի պալատների ներկայացուցիչներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու կառավարության պաշտոնյաներ։ Հանդիպումը կավարտվի Ազգային պատկերասրահում մատուցվող տոնական ճաշկերույթով, որը տեղի կունենա կիրակի օրը, նոյեմբերի 5-ին, HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ի հովանավորությամբ։ Կովկասում Ամերիկյան առեւտրի պալատի տարածաշրջանային համաժողովները, որպես ոչ պաշտոնական մարմին, նպատակ ունեն բարելավելու տարածաշրջանի գործարար միջավայրը, խթանելու տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրացիան։ Համաժողովի շրջանակներում կանցկացվեն աշխատանքային նիստեր՝ Ամերիկյան առեւտրի պալատի մաքսային, հարկային, զբոսաշրջության, իրավական ռեֆորմների, գործարար էթիկայի եւ կառավարության հարցերով հանձնաժողովների գործունեությունը քննարկելու նպատակով։ Բացի այդ, Կովկասում Ամերիկյան առեւտրի պալատի 2000 թ. տարածաշրջանային համաժողովի շրջանակներում կկազմակերպվի բիզնես-ցուցահանդես «Արմենիա» հյուրանոցի նախասրահում։ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատը հիմնադրվել է 2000 թ. մարտին եւ ներկայումս ունի մոտ 32 անդամ։ HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի հիմնադիրներից մեկը ՄՏԱՑԱԾԻՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ Համաձայն Ավստրիայի խորհրդարանի կայացրած որոշման, այս տարվա նոյեմբերի 1-ից արգելվեց բանկերում հաշվեհամարներ բացելը մտացածին անվանումով։ Հարկ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր նույնիսկ այն ժամանակ, երբ գումարներ ես վերցնում հաշվեհամարից, որը բացվել է նախկինում եւ մտացածին անվանումով։ Իսկ եթե 2001-ի հուլիսի 1-ին դեռ գտնվեն քաղաքացիներ, որոնք մտացածին անուններով հաշվեհամարներից գումարներ կհանեն, նրանց մասին տեղեկացվելու է Ավստրիայի ոստիկանությանը։ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ ԵՎ ԳՈՒՍԻՆՍԿՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Նոյեմբերի 13-ին «Մեդիամոստի» ղեկավար Գուսինսկին եւ ՌԴ իրավապահների կողմից հետապնդումների նույն ճակատագրին արժանացած Բորիս Բերեզովսկին հրավիրվել են դատախազություն։ Ընդսմին, երկուսի հանդեպ էլ հնարավոր է, որ խափանման միջոց ընտրվի կալանքը։ Գուսինսկուն ներկայացվում է խարդախության մեղադրանք։ ՌԴ գլխավոր դատախազության կարծիքով, «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագրեր կնքելուց առաջ «Մեդիամոստը» պետք է տեղեկացներ, որ ունի իր ակտիվները մի քանի անգամ գերազանցող պարտավորություններ եւ միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։ Մինչդեռ, կեղծելով իսկությունը, Գուսինսկին գոյություն չունեցող ակտիվների դիմաց ստացել է 300 մլն դոլարի վարկ եւ 5 մլրդ ռուբլու փոխառություն։ Բորիս Աբրամովիչի հանդեպ նույնպես կալանքն է ընտրվում խափանման միջոց, քանի որ դարձյալ ծանր հանցագործության մեղադրանք է առաջ քաշվել։ Դատախազությունը կրկնում է, թե Բերեզովսկին ինքն է Շվեյցարիայում ստեղծել «Ֆորուս» եւ «Անդավա» ձեռնարկությունները, որոնք շատ չանցած հարյուր միլիոնավոր դոլարների կարողություն են ձեռք բերել։ Եվ դա նույն ժամանակ, երբ Աերոֆլոտի հաշվեհամարներից անհետացել է մի քանի հարյուր միլիոն դոլար։ Դատախազությունը կապացուցի թե ոչ, վաղ է կանխագուշակել, բայց մեղադրանքը Բերեզովսկու հանդեպ հայտնի է՝ պետական միջոցների հափշտակում՝ առանձնապես մեծ չափերի։ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ 200-ԱՄՅԱԿԸ Նոյեմբերի 1-ին ամերիկացիները չափազանց յուրահատուկ մի հոբելյան տոնեցին՝ Սպիտակ տան 200-ամյակը։ Սկզբից եւեթ այս կառույցը մտահղացվել է իբրեւ ԱՄՆ նախագահի նստավայր եւ շինարարության համար հնարավորինս գեղատեսիլ տեղանքը ընտրել է անձամբ ԱՄՆ 1-ին նախագահ Ջորջ Վաշինգթոնը։ ԱՄՆ նախագահը նաեւ մասնակցել է կառույցի նախագծման աշխատանքներին, որ վստահվել էր ծագումով իռլանդացի մի ճարտարապետի։ Շինարարական աշխատանքները սկսվում են 1742 թվականին, իսկ բնակարանամուտը Սպիտակ տուն հանդիսավորությամբ նշվել է 1800 թ. նոյեմբերի 1-ին։ Շինությունը Սպիտակ տուն անվանումը ստացավ շրջակա բնակիչների կողմից, իսկ նորակառույցում բնակություն հաստատեց ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ջոն Ադամսը։ Շատ չանցած, բրիտանացիների հետ պատերազմի ժամանակ Սպիտակ տունը զգալի ավերածությունների է ենթարկվում, բայց շուտով վերականգնվում է։ Իսկ հաջորդ նախագահները այս կամ այն կերպ ընդլայնում եւ բարեկարգում են շինությունը։ Սկզբնապես Սպիտակ տանը կար 60 սենյակ, այժմ շինությունը իր կանաչապատ պուրակով զբաղեցնում է 7 հա տարածք, ունի 132 սենյակ, 32 լոգարան, 3 վերելակ եւ 7 աստիճանավանդակ։ ԼՈԳՈՊԵԴԸ ՆԱԵՎ ՊԱՏՄԱԲԱՆ Է Րաֆֆու անվան դպրոցում պատմություն է դասավանդում լոգոպեդը։ Այս մասին ահազանգեց Կարինե Արզումանյանը, որը ներկայացավ որպես ծնող եւ վստահեցրեց, թե ծնողներով դիմել են ԿԳ նախարարություն եւ քաղաքապետարանի կրթության վարչություն, բայց իրենց բողոքներին ընթացք չեն տվել։ Դպրոցի տնօրեն պարոն Անդրեասյանի պարզաբանումներն այս առնչությամբ այնքան էլ համոզիչ չէին, երբեմն էլ՝ հակասական։ Պարոն Անդրեասյանն արդարացավ, թե լոգոպեդը փոխարինում է ֆիզարձակուրդում գտնվող իրենց ուսուցչին։ Դպրոցի պատմության մյուս ուսուցիչները գերծանրաբեռնված են։ Մեր հարցին՝ ինչո՞ւ նոր ուսուցիչ չեն ընդունում աշխատանքի, տնօրենը պնդեց, թե ոչ ոք չի համաձայնի ժամանակավորապես աշխատանքի ընդունվել որպես փոխարինող։ Բայց երբ ճշտեցինք, որ եթե ցանկացողներ լինեն, տնօրենը կընդունի՞ աշխատանքի, դրական պատասխան չստացանք։ Իսկ մինչ այդ տնօրենը բողոքում էր, թե մասնագետ չկա, թե բոլոր դպրոցներում էլ ոչ մասնագետներ կան եւ այլն։ Տնօրենը նաեւ արդարանում էր, թե լոգոպեդը կրթական բարեփոխումների կենտրոնում վերապատրաստման դասեր է անցնում։ Այսինքն՝ դպրոցի դասերին զուգահեռ, ինքն էլ է սովորում։ Սա էլ երեւի՝ բողոքներից հետո։ Հարցին՝ բարեփոխումների կենտրոնից թույլտվություն ունե՞ն, որ լոգոպեդը պատմություն դասավանդի, տնօրենը արդարացավ, թե՝ դեռ նոր պիտի ավարտի վերապատրաստման դասընթացները, ավարտի, կստանա թույլտվություն։ Թե որքանով են համոզիչ այս փաստարկները, թող դատեն համակարգի պատասխանատուները։ Եթե իհարկե հիշեն, որ պատասխանատու են երեխաների ճակատագրի համար։ Սեփ. լր. ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ Ս/թ հոկտեմբերի 25-ի ԱԺ արտահերթ նստաշրջանը հրավիրված 71 պատգամավորների ստորագրությամբ խաբեության եւ բանսարկության հետեւանքով հետաձգվեց։ Մենք՝ փոքր ձեռներեցներս, չհանդուրժելով ԱԺ ղեկավարների նման վերաբերմունքը եւ հոկտեմբերի 26-ի ՀՀ կառավարության մեռելածին որոշումը, պարտադրված լինելով պայքարել հարցը շահագրգիռ խճողողների եւ գորդյան հանգույցի վերածողների դեմ ս/թ նոյեմբերի 6-ին, ժամը 12-ին կհավաքվենք ԱԺ-ի մոտ՝ դիմելով նստացույցի, պահանջելով իրենց բազմաթիվ դիմումների, հեռագրերի, առաջարկությունների պատասխանը արտահերթ նստաշրջանի քննարկման արդյունքում։ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Մենք՝ Հայ երիտասարդ գործարարների կենտրոն ՀԿ անդամներս, հանդիսանալով նաեւ «XXI դար» Միջազգային անկախ ասոցիացիայի Այբ Բեն Գիմ համաժողովրդական շարժման երիտասարդական թեւի անդամներ, մեր բողոքն ու անհանգստությունն ենք հայտնում ս/թ հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո տեղ գտած ձերբակալությունների, մասնավորապես մեր կազմակերպության անդամներ Էդգար Վարդանյանին, Լեւոն Զուրաբյանին եւ ղեկավար Արսեն Արզումանյանին վարչական կալանքի ենթարկելու առթիվ։ Դա համարելով մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում՝ մենք դիմել ենք այդ հարցերով զբաղվող համապատասխան կազմակերպություններին՝ խնդրելով աջակցել այդ իրադարձությունների լուսաբանման եւ ձերբակալվածների ազատ արձակման գործում։ ԿՐԻԱՅԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ՎԵՐ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության թեմային մեր թերթը բազմիցս անդրադարձել է։ Բայց շուկայական տնտեսության ուղին բռնած ՀՀ կառավարության պատկերացումներն այդ ուղու վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ են։ Դատելով այս խնդրի վերաբերյալ կառավարության ընդունած որոշումներից՝ մեր պետությունը կրիայի արագությամբ է գնում դեպի քաղաքակիրթ առեւտուր։ Կրպակներում, վրաններում եւ որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում հայրենի կառավարությունը որոշեց հսկիչ-դրամարկղային մեքենաները ներդնել 2002 թվականին։ Այս խնդիրն այսպես փակվեց։ Դեռ լավ է, որ կառավարությունը մի քայլ կատարեց՝ փոփոխություններ կատարելով թիվ 525 որոշման մեջ։ Մասնավորապես՝ «Պարզեցված հարկ վճարող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները (պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ դրանցում նշված համապատասխան գումարի չափով»։ Բացի այդ, «Պարզեցված հարկ չհամարվող անձանց համար ձեռք բերված ապրանքների կամ ստացած ծառայությունների դիմաց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող ՀԴՄ-ների կտրոններն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ դրանցում նշված համապատասխան գումարի չափով, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարում մեկ միլիոն դրամի չափով»։ Ինչպես ասում են՝ սառույցը տեղից շարժվեց, մնաց վերջնականապես հալչի։ Լ. Մ. ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ Նախկին իշխանություններից խաբված ավանդատուները հերթական անգամ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։ Այս անգամ այն ոչ թե ավանդույթ դարձած միտինգի տեսքով էր, այլ ասուլիսի։ Բողոքի վայրը՝ Ժուռնալիստների միությունն էր, որտեղ Ավանդատուների միության նախագահ Արտաշես Դավթյանը կրկնեց բազմիցս կրկնածը՝ իրենց վատթար վիճակը կապելով ՀՀՇ-ականների անազնիվ կեցվածքի հետ։ Ապա պահանջեց ներկայիս իշխանություններից «բռնագրավել նրանց անձնական ունեցվածքը եւ վերադարձնել ավանդատուներին»։ «Մեր նպատակը խնայբանկի եւ 93-94 թթ. ալան-թալանի հարցը բարձրացնելն է»,- ասաց պրն Դավթյանը։ Թեեւ Ավանդատուների միությունը շատ լավ «հասկանում» է, որ այսօր մեր երկիրը «աղքատ վիճակում է», ուստիեւ «գիտակցաբար» ամբողջ գումարը չի պահանջում։ Նրանց պահանջը մեկն էր, որպեսզի կառավարությունը խնայբանկի գումարը ճանաչի որպես պետական պարտք։ Պրն Դավթյանի տվյալներով 1995 թ. խնայբանկերում եղել է 800 մլն դոլար, 93-94 թթ. մոտ 30-40 հազար տուժած ավանդատուների գումարը կազմել է 8-10 մլն դոլար։ Առեւտրային բանկերի թիվը եղել է 70։ Ա. Դավթյանն ընթերցեց այն նամակը, որը մոտ օրերս պետք է ներկայացվի ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Նամակում Ավանդատուների միության կենտրոնական խորհուրդն առաջարկում է ազգաբնակչության կողմից խնայբանկում ներդրված գումարը ա) ընդունել որպես պետական պարտք՝ պահպանելով ռուբլու նախկին գնողունակությունը (այսինքն՝ 1 ռուբ. ԱՄՆ 1 դոլարին համարժեք), բ) ավանդատուներին տալ ծախսված էլեկտրաէներգիայի կտրոններ՝ խնայբանկում ունեցած կտրոնների հաշվին, գ) ժամանակ նշանակել գումարներն աստիճանաբար վերադարձնելու համար։ «Հազարամյա հարուստ պետության ժամանակ նույնիսկ օտար զավթիչները այնքան թալան եւ բարբարոսություն չեն կատարել հայ ժողովրդի նկատմամբ, որքան ՀՀՇ կառավարությունը»,- ասված է նամակում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել