Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 04,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ԺԱՄԱՆԵՑ ՌԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Նոյեմբերի 3-ին, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը, Ռուսաստան-Բելառուս միջպետական միության պետքարտուղար Պավել Բորոդինը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, պատգամավորներ, տնտեսության, մշակույթի ոլորտի հանրաճանաչ գործիչներ՝ մոտ 200 մարդ: Պատվիրակությունը այսօր կմեկնի Վայոց ձոր մարզի Մալիշկա գյուղ, որտեղ կմասնակցի նորակառույց ռուս ուղղափառ եկեղեցու օծմանը: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Հայաստանի ղեկավարների, Վեհափառ Հայրապետի հետ: Երեկ տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը նախագահ Քոչարյանի հետ: ԴՐՅՈՒԿՈՎԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Նման հանդիպումները, ըստ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, երկուստեք փոխշահավետ են ու արդյունավետ: Նոյեմբերի 3-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին: Հանդիպմանը դեսպանը անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին իրադարձություններին, մասնավորապես հոկտեմբերի 30-ին անցկացված հանրահավաքին եւ դրա կազմակերպիչ, Ռուսաստանի քաղաքացի Արկադի Վարդանյանի ձերբակալման հարցին: «Այսօր ձեր հասարակության մեջ ակտիվ քննարկվում է հոկտեմբերի 30-ի հանրահավաքի մասնակիցների եւ կազմակերպիչ Արկադի Վարդանյանի ձերբակալման հարցը: Ես լիիրավ հայտարարում եմ, որ Արկադի Վարդանյանի գործողությունների հետեւում կանգնած չէ ռուսաստանյան որեւէ ուժ, առավել եւս՝ պետական որեւէ կառույց: Որպես ՌԴ քաղաքացի, նա իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, սակայն միայն ՀՀ օրենքների սահմաններում: Այս մասին մենք նրան զգուշացրել ենք դեռեւս հանրահավաքից առաջ: Ինչ վերաբերում է նրա կողմից ՀՀ օրենքների խախտմանը եւ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նրա ձերբակալմանը, ապա մենք իրավասու ենք Ա.Վարդանյանին, որպես ՌԴ քաղաքացու, ցուցաբերել միայն իրավական օգնություն, այն է՝ փաստաբանի վարձում եւ միաժամանակ հետեւել, որպեսզի չոտնահարվեն նրա իրավունքները: Մենք գտնում ենք, որ Արկադի Վարդանյանի գործողությունները Հայաստանում անհամատեղելի են ՀՀ օրենքների հետ, քանզի կոչերն ուղղված են իշխանության տապալմանը: Մենք միասին պետք է հետեւենք օրենքի դրույթների պահպանմանը, որպեսզի հետագայում խուսափենք անցանկալի հետեւանքներից»,- ասել է պարոն Դրյուկովը: ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել