«ՀԱՅՄԱՄՈՒԼԻՑ» ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ԳԼԽԱՄԱՍԸ՝ ԱՌԱՆՑ ԹԵՐԹԵՐԻ ԿՐՊԱԿՆԵՐԻ Թերթերի տարածման «Հայմամուլ» գործակալության սեփականաշնորհման խնդիրն, ըստ ամենայնի, աղմկահարույց է լինելու։ Արդեն իսկ հստակ նշմարվում են խմբագրությունների եւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի տարաբեւեռ մոտեցումներն այս հարցում։ Մի քիչ թերթ լիներ, ավելի՝ երշիկ Շուրջ մեկ շաբաթ առաջ այս խնդրի վերաբերյալ խորհրդակցություն էր անցկացվել պետական գույքի կառավարման նախարարությունում, որին ներկա էր նաեւ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանը։ Հենց նա էլ մեզ փոխանցեց տպագիր մամուլի ներկայացուցիչների ընդհանրական մտահոգությունները։ Նախ գլխավորը. Դավիթ Վարդանյանի առաջարկած սեփականաշնորհման ձեւի պայմաններում (թերթերի կրպակներն ու «Հայմամուլը» իր շենքով եւ ավտոպարկով հանդերձ՝ պիտի առանձին172առանձին մասնավորեցվեն) խմբագրությունները վստահ են, թե կրպակները հետագայում ամեն ինչ կվաճառեն՝ բացի թերթերից։ Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց Վանաձորի 8 կրպակների պատմությունը. գոնե 11722 տարի առաջ այս կրպակների մի խի՜ստ փոքրիկ մասում էին թերթ վաճառում, իսկ հիմնականում՝ հաց, օղի եւ ինչ ասես. «Սա, բնականաբար, ազդում է թերթի վաճառքի վրա։ Դրանից կրպակավաճառները չնչին գումարներ էին ստանում՝ ամեն թերթից երեւի հազիվ մի 31724 դրամ։ Բայց եթե ծխախոտ վաճառի՝ 50172100 կվաստակի, պանիր, երշիկ ծախի՝ ավելին։ Թերթի կրպակներն էլ կվերածվեն փոքրիկ շուկաների։ Եվ հազիվ թե թերթ ծախեն՝ ուրիշ, ավելի եկամտաբեր ապրանք կծախեն»։ Նման եւ այս խնդրի շուրջ արտահայտված առհասարակ բոլոր մտահոգությունները պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հիմնավոր չէր համարում. «Նախ, հիմնավոր չէ, թե ինչու պիտի կրպակները թերթ չվաճառեն։ Դա շահութաբե՞ր գործ է, թե՞ ոչ։ Երբ խմբագիրներին անհրաժեշտ է՝ «ոչ» են պատասխանում, իսկ մեկ այլ դեպքում՝ «այո»։ Ես շատ կրպակավարների հետ եմ զրուցել, նրանք պատասխանում են, թե շահավետ գործ է թերթ ծախելը»։ Կրպակներում այլ իրերի վաճառքը պրն Վարդանյանը սարսափելի չէր համարում. «Է, թո՛ղ վաճառեն, ի՞նչ վատ է որ։ Եթե կրպակում թերթի հետ միասին ծխախոտ, վառիչ կամ գրիչ ես գնում՝ ավելի լավ։ Եթե վախենում են, թե ալկոհոլային խմիչքներ կվաճառեն՝ դրա համար լիցենզիա է հարկավոր, բայց եթե ձեռնտու լինի՝ թո՛ղ վաճառեն։ Իսկ եթե մտահոգվում են, թե թերթերի համար տեղ չեն թողնի՝ կարող ենք մասնավորեցնելիս պայմանագրում գրել, թե պարտավոր են այսքան տարի, կրպակի այսքան հատված հատկացնել թերթերին»։ Կրպակատերերը եւ սոցիալական արդարությունը «Ես արդար ու բնականոն եմ համարում, որ ինչպես խանութները սեփականաշնորհվեցին իրենց կոլեկտիվներին, այնպես էլ կրպակները սեփականաշնորհվեն կրպակավարներին։ Մենք նույնիսկ իրավունք էլ չունենք դա խախտելու, քանի որ դեռ մինչեւ 1997172ի դեկտեմբերը մի քանի տասնյակ կրպակավարներից հայտ էր ստացվել եւ ըստ գործող օրենքի՝ այդ հայտերը դեռ այն ժամանակ պիտի բավարարվեին»,172 ասաց Դավիթ Վարդանյանը։ Մեր հարցին ի պատասխան, թե ինքն ուրեմն առավել կարեւորում է կրպակատերերի՞ եւ ոչ մամուլի շահերը, նախարարը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այո, պետք է կրպակատերերի շահերը հաշվի առնվեն՝ դա սոցիալապես արդար է»։ Պետրոս Պետրոսյանն այնքան էլ ճիշտ չէր գտնում սոցիալական կտրվածքով խնդիրը լուծելը, երբ գրեթե բոլորը, մեղմ ասած, ոչ բարվոք կենսամակարդակ ունեն։ Ի դեպ, նախարարը պնդեց, որ իր դիրքորոշումը նույնը կլինի, երբ սեփականաշնորհվի, ասենք, Մամուլի շենքը. «Ես կողմ կլինեմ, որ վարձակալած տարածքը զբաղեցնող խմբագրություններին սեփականաշնորհվի այդ տարածքը եւ ոչ թե մեկ ուրիշին»։ Խնդիրներ կծագեն նաեւ Երեւանից դուրս Եթե կրպակը մասնավոր սեփականություն դարձավ՝ համայնքապետերի հետ խնդիրներ են ծագելու. այս կանխատեսման համար Պետրոս Պետրոսյանին հիմք էր ծառայել այն ենթադրությունը, որ քանի դեռ այդ կրպակները պետական հիմնարկի գույքը, սեփականությունն են՝ հողի, տարածքի խնդիր չէր ծագի. Այս անհանգստացնող հեռանկարը քննարկվել էր խորհրդակցության ժամանակ։ «Այդ խնդիրը կա եւ ոչ միայն թերթի կրպակներին է վերաբերում։ Ընդհանրապես, սեփականաշնորհվող օբյեկտի տակի հողի հարցը սուր է, 172 ասաց Դավիթ Վարդանյանը։- Մենք կարող ենք կառավարության որոշման նախագծում արձանագրել, որ այդ տարածքը տրվում է այսքան տարով անհատույց օգտագործման»։ Ձախացում Փորձառությունը հուշում է, որ ամենամեծ վտանգներից մեկն էլ այս է. եթե ապագայում կրպակների սեփականատերերը (իսկ նրանք 200172ից ավելի են) «Հայմամուլի» հետ լեզու չգտնեն՝ տպարանի աշխատակիցների հետ գործարքի մեջ կմտնեն ու կսկսեն ձախ տպաքանակներ իրացնել, շրջանցելով մեծածախ վաճառողին՝ «Հայմամուլին»։ «Կներեք, նույն բանը կարող է անել նաեւ մեծածախ գնորդը։ Նույնը կարող են անել նաեւ իրենք՝ թերթերը։ Չէ՞ որ սա բիզնես է,172 առարկեց Դավիթ Վարդանյանը։- Ի՞նչ է, թերթերին ձեռնտո՞ւ չէ, որ տպարանից ձախ տպաքանակ վերցնեն ու ծախեն՝ չէ՞ որ հարկ չեն մուծի եւ այլն։ Ուրեմն այս վտանգը կա սեփականաշնորհման ամեն ձեւի պարագայում եւ դրա դեմ այլ կերպ է պետք պայքարել։ Կապ չունի, թե ում է պատկանում։ Սա այլ՝ քրեական խնդիր է»։ Պարտքերը մեր «Կրպակ սեփականաշնորհելը հեշտ է, իսկ «Հայմամուլի» գլխամասը, մասնաճյուղերը սեփականաշնորհել ոչ ոք չի ցանկանում, քանի որ պարտքերի մեջ խրված են։ Շուրջ 100 մլն դրամ պարտք ունեն կուտակած»,172 ասաց «Առավոտի» տնօրենը։ Պետական գույքի կառավարման նախարարն էլ նշեց, որ թերթերին, ըստ էության, կրպակներն են առավել հետաքրքրում եւ ոչ «Հայմամուլը»։ Այսուհանդերձ, նա ամենակարեւորներից մեկն էր համարում պարտավորությունների խնդիրը. «Ես պատրաստ եմ քննարկել պարտավորությունների վերաբաշխման հարցը։ Ասենք, կրպակները պիտի ունենա՞ն պարտավորություններ, թե՞ դրանք պիտի մնան «Հայմամուլի» գլխամասին։ Բայց այնպես չպիտի բաժանվի, որ կրպակները դառնան շքեղ բան ու մարդիկ չկարողանան գնել։ Այսինքն, կրպակավարների վրա մեծ ծանրություն չպիտի ընկնի»։ Պարտքերի մասով Դավիթ Վարդանյանը հետեւյալ լուծումն էր առաջարկում. «Պետք է ուսումնասիրվի, բայց ընդունելի է քննարկման համար այն գաղափարը, որ բաժնետոմսեր ձեռք բերեն այն թերթերը, որոնց «Հայմամուլը» պարտք է։ Այստեղ արդեն արդարություն կա՝ դա կարելի է անել։ Բայց նախ պիտի աուդիտ արվի եւ ճշտվեն պարտավորությունները»։ Մի գլխարկից 7172ը «Ես գտնում եմ, որ խմբագրություններն իրենք պետք է նպաստեն գործակալությունների ստեղծմանը»,172 ասաց Դավիթ Վարդանյանը։ Նա նաեւ զարմանք արտահայտեց, որ բոլոր խմբագիրները գրավոր դիմումում պնդել էին, թե եթե «Հայմամուլը» տրոհվի, ապա դա թերթերի համար դժվարություններ կստեղծի եւ ավելի լավ կլինի, եթե տարածման գործակալությունը միայն մեկը լինի. «Բավական կլիներ, եթե մեկ այլ բնագավառում որեւէ մեկը նման պնդում աներ՝ թերթերը նրան մոնոպոլիստ կանվանեին, բայց հիմա իրենք են նման բան առաջարկում»։ Այլընտրանքային գործակալությունների գաղափարն, ըստ Պետրոս Պետրոսյանի, գործնականում իրեն չի արդարացնում։ Անհնարին է թվում նաեւ, որ թերթերը միավորվեն եւ ստեղծեն տարածման միասնական գործակալություն։ Մամուլի տարածման այլ ձեւերը՝ փողոցային թերթավաճառների միջոցով, վաճառք խանութներում, սրճարաններում եւ լցակայաններում՝ արդյունավետ են միայն ժամանցային թերթերի պարագայում. «փաստորեն, հատկապես քաղաքական թերթերի դեմ է ուղղված սեփականաշնորհման այս ձեւը»,172 եզրակացրեց Պետրոս Պետրոսյանը։ Մի քիչ էլ վաղվա՛ օրվա մասին մտածեք Խմբագրությունների ենթադրությունն է, թե «Հայմամուլի» այս կարգի սեփականաշնորհմամբ ընդամենն օրվա խնդիր է լուծվում՝ կրպակատերերից փող հավաքել, առանց մտահոգվելու, թե ինչպես կանդրադառնա այս ամենը թերթերի տարածման վրա։ «Ես այդ խորհրդակցությունից հասկացա, որ եթե ամեն կրպակ 250172ից մինչեւ 1000 դոլարով վաճառեն՝ իրենց համար արտակարգ կլինի»,172 ասաց պրն Պետրոսյանը։ Դավիթ Վարդանյանը հակադարձ առաջարկն էր անում. «Եթե թերթերն ուզում են գնեն «Հայմամուլն» առանց կրպակների եւ իրենք տարածեն՝ թող գնեն, ոչ մի խնդիր չկա»։ Նախարարը նաեւ մի դիտարկում արեց, որ բավական դիպուկ է թվում. «Իմ կարծիքով, կրպակները չեն խմբագրությունների գլխավոր պրոբլեմը, այլ ժողովրդի գնողունակությունը, թերթերի իսկ բնույթը եւ այլն։ Եթե խմբագիրներն այսքան անհանգստացած են այս խնդրով, իրենք կարող են տարածման այլ մեթոդների անցնել։ Օրինակ, հիմա փողոցում էլ են վաճառում, ի՞նչ վատ է»։ Մեր փաստարկին, թե փողոցներում վաճառվողը խաչբառային թերթերն ու հեռուստածրագրերն են, նախարարը հակադարձեց. «Ուրեմն, դա է պահանջարկը։ Ուրեմն, այսպես ասած, լուրջ թերթերը պահանջարկ չունեն։ Բայց եթե հասարակությունն ու պետությունը անհանգստություն ունեն, որ ինչ172որ կերպ չհովանավորվելու, եկամուտ չունենալու պարագայում այդ թերթերը կմահանան՝ դրա լուծման ուղիներն այլ են՝ հարկային արտոնություններ տրամադրելը, այնպես անելը, որ թղթի ներմուծումը եւ տպարանը մենաշնորհ չլինեն ու բազմազանություն, մրցակցություն լինի։ Եվ ոչ թե կրպակավարների հաշվին է պետք լուծումներ որոնել»։ Ի՞նչ է առաջարկվում 16 խմբագիրներ հանդես են եկել առաջարկով , որ «Հայմամուլը» դառնա թերթերի բաժնետիրական սեփականությունը։ «Ո՞ր թերթերը պիտի բաժնետեր դառնան։ Ինչո՞ւ այս մեկը եւ ոչ թե այն։ Ասենք, ոչ մի իրավական հիմք չկա լույս չտեսնող թերթերին եւս ընդգրկելու բաժնետերերի կազմում։ Պարզ չէ այս ամենը,172 ասաց Դավիթ Վարդանյանը։- Նաեւ ոչ մի հիմնավոր փաստարկ չկա, որ ապացուցի նման սեփականաշնորհման նպատակահարմարությունը։ Ես չեմ տեսնում, որ թերթերի սեփականաշնորհման պարագայում էապես կլավանար այդ աշխատանքը»։ Սակայն մեկ այլ ելք է առաջարկվում՝ «Հայմամուլը» չպիտի մաս172մաս արվի։ Ինչպես ասաց Պետրոս Պետրոսյանը՝ «Թող սեփականաշնորհվի ամբողջությամբ, մնա այսպես ասած՝ մոնոլիտ։ Նախարարի առաջարկած տարբերակով սեփականաշնորհում արվել է, ասենք, տաքսապարկում։ Փլվե՞ց՝ փլվե՛ց»։ Վիճելի հարցերն ու մտահոգությունները այսքանով չեն սպառվում։ Ամբողջությամբ չվերաշարադրեցինք նաեւ Դավիթ Վարդանյանի հակափաստարկները։ Սակայն, ի վերջո, դրանք միայն նրա տեսակետն են՝ գոյություն ունի «Հայմամուլի» սեփականաշնորհման հանձնաժողով, որը կառավարության որոշած եռամսյա ժամկետի լրանալուց հետո պիտի որոշում կայացնի եւ առաջարկ ներկայացնի կառավարությանը։ Դավիթ Վարդանյանն էլ խոստացել է, որ մինչ վճռական փուլը եւս մի խորհրդակցություն է անցկացվելու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ուստի, կարելի է, այսուհանդերձ, հույս հայտնել, որ չեն անտեսվի տպագիր մամուլի տեսակետներն այս խնդրի վերաբերյալ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ