Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳԸ

Նոյեմբեր 04,2000 00:00
verelak

Օրերս «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Վարազդատ Ասլիկյանը, որն ասաց, որ իրենց 11 հարկանի շենքի վերելակը չի աշխատում, չնայած ամեն ամիս յուրաքանչյուր անձի համար հավաքվում է 150 դրամ գումար։ Եվ հավաքվել է նաեւ այս ամիս։ Վերելակը գտնվում է Եզնիկ Կողբացու 1-ին շենքում եւ մեր փորձերը՝ կապվել պատկան մարմինների հետ, հաջողությամբ չպսակվեցին։ Եվ, ինչ արած, ընտրեցինք վարչապետ-զինդատախազ մամուլի միջոցով հաղորդակցվելու խիստ մոդայիկ ձեւը։

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ

Aghvan grigoryan

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող 71-ամյա Քնարիկ Իսկանդարյանը չի կարողանում իրենց համայնքապետին տեղում բռնացնել։ Տիկին Քնարիկը հուսահատ եկել էր խմբագրություն եւ խնդրում էր իրեն օգնել, որ կարողանա հանդիպել համայնքապետ Աղվան Գրիգորյանին։ Պրն Գրիգորյան, ասեք, թե ե՞րբ կընդունեք, կլսեք եւ կօգնեք 71-ամյա հիվանդ եւ անտուն կնոջը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930