Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 04,2000 00:00

Ռոբերտ Քոչարյանը Ժամանակին արգելելով դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանում քննարկել հոկտեմբերի 27-ի հետ կապված հանգամանքները, նախագահը զարմանալի հետեւողականությամբ թույլատրեց դատախազ Բորիս Նազարյանին ԱԺ-ում քննարկել 1992-1995 թվականների էներգետիկ «տեռորը»: Այդպես է. երբ խորհրդարանը պատրաստվում է քննարկել Քոչարյանի համար տհաճ իրողություններ, դա հակաօրինական է: Սակայն միանգամայն օրինական է, երբ կառուցողական, պետականամետ եւ կայունամետ ուժերը (ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն, ՀՀԿ-ն եւ այլք) հերթական անգամ հնչեցնում են նախագահի համար հաճելի մեղեդիներ՝ «նախկինների» հանցագործությունների մասին: ՀՅԴ-ն Ավանդական կուսակցությունը, որի ղեկավար մարմնում (Բիւրօ-ում) մեծ մասը սփյուռքահայեր են եւ որի «սնուցիչ աղբյուրը» նույնպես Սփյուռքում է, խիստ զայրացավ, որ ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը դատողություններ է անում Հայաստանին վերաբերող խնդիրների մասին՝ խառնվելով մեր ներքին գործերին: Նրանց բնավ չի զարմացնում, երբ, օրինակ, ԱՄՆ քաղաքացի Կարո Արմենյանը մտքեր է արտահայտում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին: Կամ երբ սփյուռքահայ ուսանողները Երեւանում չարտոնված երթ կազմակերպեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն եւ, բարեբախտաբար, չձերբակալվեցին: Չէ՞ որ մենք բոլորս հայ ենք, բոլորս եղբայր ենք, մեկ ազգ – մեկ մշակույթ ենք: Իհարկե, եթե դաշնակցական ենք: Ստիվեն Սեստանովիչը Օրինապաշտ ամերիկացին խնդիր չունի խաբելու, «ֆռռացնելու» հայաստանյան հասարակայնությանը, ուստի առանց մեր ներքին քաղաքական կոնյունկտուրան զգալու, պարզապես խայտառակեց բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում են, թե Մեղրիի խնդիրն այսօր չի քննարկվում: «Իմ կարծիքով,- ասաց ԱՄՆ դիվանագետը,- Մեղրիի փոխանակման վերաբերյալ հակամարտության կողմերի միջեւ համաձայնություն չկա»: Եվ իրոք, վերջին ժամանակներս Ալիեւը կամակոր ծերուկ է դարձել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել