Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՏԵԿՏԻՎ ԺԱՆՐԻՑ

Նոյեմբեր 04,2000 00:00
Nairi hunanyan

Շարունակում են համառ լուրեր տարածվել այն մասին, որ դեռ 1998 թվականին, երբ Նաիրի Հունանյանը Ազգային հեռուստատեսության կողմից գործուղվել էր Թուրքիա, նույն ժամանակահատվածում այդ երկիր են այցելել նաեւ ԱԱՆ փոխնախարարներից ու ՆԳՆ բաժնի պետերից մեկը։ Տեսնես ո՞ւմ մասին է խոսքը։

ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Boris nazaryan

Քաջատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Արկադի Վարդանյանի կազմակերպած հանրահավաքից եւ երթից հետո կատարված ձերբակալությունները հանձնարարվել էին ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, հրաժարվել է այդ անել՝ պատճառաբանելով, որ ի պաշտոնե դրա հետ ինքը կապ չունի։ Ավելին, մեր աղբյուրների պնդմամբ, Բորիս Նազարյանը պատրաստ է եղել անգամ հրաժարական տալ։

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԻ ՎԻՃԱԿ

Armen khachatryan

Մեր հարցին, թե այս պահին ի՞նչ տրամադրություններ կան խորհրդարանում, խմբերն ու խմբակցությունները մեկմեկու հանդուրժո՞ւմ են, թե՞ ոչ այնքան, պատգամավորներից մեկը, որը չուզեց բացահայտվել, պատասխանեց. «Խորհրդարանում այս պահին հարաբերական անդորրի վիճակ է, բայց Արմենի մնալը խայտառակություն է։ Նա, ի վերջո, պետք է գնա»։

Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում Ստեփան Դեմիրճյանն էլ ասել էր, թե այս ամենից հետո «Արմեն Խաչատրյանը պարտավոր է հետեւություններ անել»։ Բայց կարծես թե Ա. Խաչատրյանի «հեչ պետքն էլ չի», նա իր համար ընտրել է նախագահի դերակատարումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930