Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՐՊԱԿԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Նոյեմբեր 04,2000 00:00
Davit Vardanyan

«Ես շատ լավ հասկանում եմ. քանի որ այս հարցում նրանց տեսակետը չեմ կիսում՝ թերթերի խմբագիրները կմիավորվեն իմ դեմ։ Բնական է, հալածանք կսկսվի, բայց դա ինձ քիչ է հուզում իսկապես, քանի որ ես գտնում եմ, որ ճիշտ եմ այս հարցում»,- ասաց պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, որն առաջարկում է «Հայմամուլի» գլխամասը՝ իր շենքով եւ ավտոպարկով, մարզային կառույցներով (կամ առանց դրանց) առանձին մասնավորեցնել՝ որպես մի կառույց, իսկ թերթերի կրպակները սեփականաշնորհել կրպակավարներին։

Դավիթ Վարդանյանը նաեւ ասաց. «Ավելի լավ է թերթերին իմ դեմ հանեմ, քան կրպակավարներին՝ զուտ խղճի, մարդկային տեսակետից։ Թերթերը դեռ եկամտի այլ աղբյուր ունեն, իսկ կրպակավարները չունեն»։

ՀՈՒԶՎԱԾ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Armen khachatryan

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը անցած եռօրյայում նույնպես թերեւս շարունակում էր հուզված մնալ՝ այդ պատճառով էլ շարունակ խախտում էր ԱԺ կանոնակարգը։ Մեկ օրինակ. կրթության օրենքում առաջարկվող փոփոխությունները քվեարկության դնելիս պիտի հայտարարեր, որ 3-րդ հոդվածն առաջին ընթերցմամբ պիտի ընդունվի, բայց էլի խախտեց կանոնակարգը։ Երբ երեկ, ԱԺ առաջիկա եռօրյայի օրակարգը ձեւավորելու ընթացքում վերոհիշյալ նախաձեռնության հեղինակն ապարդյուն առաջարկել է վերաքվեարկություն կատարել, Տիգրան Թորոսյանը խորհուրդ է տվել ՍԴ դիմել։ «Մի անգամ դիմեցիք՝ ի՞նչ խեր ստացաք»,- հեգնել է Արմեն Խաչատրյանը։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ԱՎԵԼԻ ՈՒՇ

grel

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները դիմել էին ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողով՝ խնդրանքով, որպեսզի ստեղծվի հանձնաժողով, որը կքննի, թե հոկտեմբերի 27-ի եւ տարածքների փոխանակման հարցը որքանո՞վ էին իրար հետ կապված։

Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է զբաղվեր դրանով, սակայն առավոտյան հարազատները ետ վերցրին իրենց դիմումը։ Ըստ ամենայնի, նպատակահարմար է գտնվել նման հանձնաժողով ստեղծել հոկտեմբերի 27-ի գործի դատավարության ընթացքում կամ դատավարությունից հետո, եթե չբացահայտված կամ չպարզաբանված հարցեր կմնան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930