Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ

Նոյեմբեր 03,2000 00:00
Albert Bazeyan

Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին օրենքի նախագիծը կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է հաստատել եւ ուղարկել ԱԺ։ Փաստորեն հանրապետությունում չի գործում հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու օրենք։ Պարզապես կա որոշում, ըստ որի, թույլտվություն տալու կամ չտալու իրավունքը վերապահված է քաղաքապետարաններին։

Արդյո՞ք Արկադի Վարդանյանի գործողությունները հանրահավաք անցկացնելու մասով համապատասխանում են գործող օրենքներին։ Պատասխանելով մեր այս հարցին, քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ասաց. «Քաղաքապետարանի մասով լիարժեք համապատասխանում են։ Սահմանված կարգով եղել է դիմում հանրահավաք թույլատրելու համար, սահմանված կարգով մենք թույլատրել ենք հանրահավաք»։ Իսկ երթի՞ թույլտվություն. «Երթի թույլտվության դիմում չի եղել եւ երթի թույլտվություն մենք չենք տվել»։ Արդյոք քաղաքապետարանը չի՞ զգուշացվել այլեւս հանրահավաքների թույլտվություն չտալու մասին. «Ո՞ւմ կողմից զգուշացում, մեզ կարող է հրահանգել միայն երկրի Սահմանադրությունը, որով մեր քաղաքացիները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները հանրահավաքի իրավունք ունեն։ Եվ մենք այդ իրավունքը նրանց տալիս ենք։ Առ այսօր որեւէ դիմում չի մերժվել։ Ուղղակի մենք համաձայնության ենք եկել, առաջարկել ենք «Սոցուժերին», հաշվի առնելով հոկտեմբերի 26, 27, 28-ի նախատեսված քաղաքային միջոցառումները, խնդրել ենք հետաձգել իրենց հանրահավաքը։ Նրանք թույլտվություն ունեն հանրահավաք անցկացնելու։ Նոյեմբերի 4-ի դիմումը ուժի մեջ է, նրանք անցկացնելու են այդ հանրահավաքը»։

Հոկտեմբերի 30-ի հանրահավաքի նախօրեին Ալբերտ Բազեյանին է դիմել ՆԳ քաղաքային վարչության պետ Գիզիրյանը, որն առաջարկել է տարածված թռուցիկի բովանդակությունը հաշվի առնելով՝ քննարկել հանրահավաքի թույլտվության նպատակահարմարությունը։ Ալբերտ Բազեյանն այս մասին ասաց. «Մեկ օրվա ընթացքում մենք չէինք կարող որոշումը կայացնել եւ փոխել։ Միեւնույն է, հանրահավաքը կայանալու էր»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930