Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Նոյեմբեր 03,2000 00:00
hivand

ԼՂՀ գերագույն դատարանում երեկ փորձ արվեց շարունակել «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը։ 14 ամբաստանյալներին պետք է միանար 15172րդը՝ Սասուն Աղաջանյանը, որը, ինչպես տեղեկացրել էինք, մեղսունակ էր ճանաչվել եւ Նուբարաշենի հոգեբուժարանից տարվել Ստեփանակերտ։ Այս անգամ դատական նիստի մասնակիցներին առաջինը «բաց» չթողեցին, այլ՝ ամբաստանյալներին։ Եվ բնականաբար ոչ ոք չի տեսել, թե ինչպես է դատարան բերվել Սասուն Աղաջանյանը, որը նստած էր գլուխը կախ…

Մեր տեղեկություններով Սասունն առանց օգնության չի կարող քայլել։ Այս մտահոգիչ վիճակը տեսնելով՝ փաստաբան Էդուարդ Չինարյանը միջնորդել է, որ բժիշկներ գան, փորձագետներ, տան իրենց եզրակացությունը։ Դատարանն ընդմիջել է նիստը, քանի որ ըստ նախատեսվածի, ժ. 14.00172ին տեղի բժիշկներն ու ԼՂՀ առողջապահության նախարարը պետք է դատարան գային, պատասխան տային փաստաբանի միջնորդությանը։ Մոտ 1,5 ժամ զուր սպասելուց հետո դատարանն ընդմիջել է նիստը՝ վաղը կրկին շարունակելու մտադրությամբ։ Ի դեպ, այսօր «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանը Արցախում է։

Դատական նիստի մասին կտեղեկացնենք վաղվա մեր համարում։

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ-2

dram

«Առավոտը» աչքալուսանք էր տվել սովի մատնված մեր դատավորներին, որոնք ստացել են 3 ամիսների իրենց աշխատավարձերը։ Երեկ տեղեկացանք, որ վերաքննիչի դատավորները ստացել են 1.5-2 ամսվա աշխատավարձերը։ Երեկ մեզ տխրությամբ հաղորդեցին, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 1999 թ. նոյեմբեր-դեկտեմբերի աշխատավարձերը ոչ գիտեն՝ ուր է, որ պահանջեն, ոչ գիտեն՝ երբ կհասնի մարզ, որ ծախսեն։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930