Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿ-2

Նոյեմբեր 03,2000 00:00
hmayak hovhannisyan

ՀԺԿ քաղխորհրդի նիստում երեկ քննարկվել են գալիք համագումարի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության համագումարն, ըստ ամենայնի, կկայանա հաջորդ տարվա ապրիլ կամ մայիս ամիսներին։ ՀԺԿ քաղխորհուրդը նաեւ գաղափարախոսական հանձնաժողովի նոր ղեկավարի հարցն է լուծել։ Հմայակ Հովհաննիսյանից հետո թափուր մնացած այդ պաշտոնը կզբաղեցնի Աշոտ Գալոյանը։

ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ՞ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

rd despan

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մեր աղբյուրները տեղեկացրին, որ երեկ Ռուսաստանը պաշտոնապես դիմել է ՀՀ իշխանություններին՝ ձերբակալված իրենց քաղաքացուն՝ Արկադի Վարդանյանին, տեսակցելու թույլտվություն ստանալու համար։ Այլ աղբյուրներ նշում են նաեւ, թե ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Դրյուկովը հայաստանյան իշխանավորներից մեկի առաջարկությամբ Ռուսաստանի իշխանություններին հորդորել է Հայաստանից ետ կանչել Արկադի Վարդանյանին։

Ո՞Վ ԷՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ 27-Ի ՄԱՍԻՆ

Ashot Manucharya

Վերջերս իր ասուլիսում Աշոտ Մանուչարյանը պնդել էր, թե ինչ-որ պետության պաշտոնյաներ հանդիպել են ՀՀ պետական պաշտոնատար անձանց եւ զգուշացրել, որ Հայաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում։ Սակայն պարոն Մանուչարյանը չէր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր պետության ներկայացուցիչն է ահաբեկչության մասին նախազգուշացրել։ Ոմանք վստահեցնում են, որ ՀՀ իշխանություններին նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղյակ են պահել մասնավորապես Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնական ներկայացուցիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930