Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նոյեմբեր 03,2000 00:00
Viktor Dallaqyan

Հրապարակված լուրի համաձայն՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 27-ի զոհվածների հարազատների խնդրանքով պիտի այսօր քննարկի այդ հանցագործության եւ Գոբլի ծրագրի հնարավոր փոխառնչակցության խնդիրը։ Սակայն հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» երեկ հայտնեց, թե դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ հարցը կներառվի՞ նիստի օրակարգում։ Իսկ եթե լուծումը դրական լինի էլ՝ այս առաջին քննարկումը փակ է լինելու։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

petros makeyan

Արկադի Վարդանյանի հետ համագործակցող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը պնդում է, թե իրենց անխտիր բոլոր հանդիպումների ընթացքում առանձին անձինք կոչեր են արել իշխանությունը բռնությամբ փոխելու վերաբերյալ. «Բայց Արկադի Վարդանյանը բազմիցս իմ ներկայությամբ շրջանցել է այդ կոչերը եւ պնդել, թե ամեն ինչ պիտի արվի սահմանադրական շրջանակում»։ Պետրոս Մաքեյանը վկայեց, թե Արթիկի գյուղերից մեկում՝ Փանիկում կամ Պեմզաշենում մարդիկ զենքի կոչ էլ են արել՝ «պատճառաբանելով, թե սրանք զենքով եկել են՝ զենքով էլ պիտի գնան»։ Սակայն իրենք փորձել են բացատրել, որ զենքով եկողն ապագա չունի։

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆՍ ՍԱՆԿՑԻԱՆ

Karen Janibekyan

Կարեն Ջանիբեկյանը պատրաստվում է շուտով իրավապահ մարմիններից պահանջել իր ձերբակալման ժամանակ այդպես էլ չներկայացրած սանկցիան։ Իսկ մինչ այդ նա պատրաստվում է ելույթ ունենալ նաեւ նոյեմբերի 4-ին կայանալիք Աշոտ Մանուչարյանի հրավիրած միտինգին։ Թեեւ պրն Մանուչարյանի քաղաքական կշիռը շատ բարձր չի համարում։

ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՆՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

hmayak hovhannisyan

Ելույթ ունենալով «Արմենիա» հեռուստաընկերությամբ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ Արկադի Վարդանյանին այստեղ է ուղարկել Բերեզովսկին՝ նոր համաշխարհային պատերազմ սկսելու ծրագրով։ Պրն Հովհաննիսյանը չմասնավորեցրեց, սակայն՝ արդյոք խոսքը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասի՞ն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել