Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 02,2000 00:00

ԽՃԱՆԿԱՐ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երեկ ժամը 11172ին «XXI դար ասոցիացիայի» Չարենցի փողոցում գտնվող գրասենյակի շենքը շրջափակել են ՆԳ աշխատակիցներ՝ քաղաքացիական համազգեստներով, ծառերի տակ, մայթին շարված ավտոմեքենաներով։ Շենքում միտինգի հետեւանքներից հետո արդեն երեք օր փակված էին մի քանի կանայք։ Ա. Վարդանյանի թիկնապահ Արսեն Ավետյանը շենքից դուրս է եկել՝ կրպակից թերթ գնելու, եւ տեսնելով, որ երկու հոգի հետեւից մոտեցել են իրեն՝ վազել է դեպի շենք։ Նույն պահին մի «06» մակնիշի ավտոմեքենա է մոտեցել, որից 31724 հոգի են դուրս եկել։ Շենքի աստիճաններով վեր բարձրանալիս Ա. Ավետյանը սայթաքել 172 ընկել է. 41725 հոգով Ա. Ավետյանին քաշքշելով (կարծես՝ Չիլիում կատարվեց դեպքը), ձեռքերից172ոտքերից բռնած մտցրել են իրենց ավտոմեքենան ու տարել։ Շենքում եղած կանայք՝ սարսափած կատարվածից, գրասենյակի բոլոր դռներն ամուր փակել են, քանի օր է, ոչ կարգին սնվում են, ոչ քնում։ Սա տեսնելով՝ վախենում են, որ շենքից դուրս գան թե չէ՝ իրենց հետ էլ նույնը կկատարվի։ «Հնարավոր չէ ոչինչ անել, երեկ երեկոյան՝ ով շենքից դուրս էր գալիս՝ 10 մետր չանցած՝ ձերբակալում172տանում էին»,172 ասաց կանանցից մեկը։ Ա. Վարդանյանի տունն էլ է շրջափակված, հեռախոսը՝ անջատված։ Անգամ Ա. Վարդանյանի անձնական վարորդի տունն են շրջափակել։ Իսկ ձերբակալվածների թվի մասին դեռ ստույգ ոչինչ հայտնի չէ՝ 30172ից ավելի են հաշվվում։ Ասոցիացիայի գրասենյակի բոլոր հեռախոսները լսվում են, անգամ բազմաթիվ անգամներ հեռախոսազրույցն ընդհատել են։ Երեկ իմացանք նաեւ, որ Ա. Վարդանյանի միտինգին միացած նախկին զինվորական գնդապետ, Պահուստի եւ պաշտոնաթող սպաների միության նախագահ Դնեպրիկ Բաղդասարյանին ՆԳ բաժիններից մեկում երկու ժամ պահելուց հետո 500 դրամ տուգանք վարչական տույժի են ենթարկել։ Ասոցիացիայի շենքը հսկվում է բոլոր կողմերից, ցանկացած պահի կարող է մի բան պատահել։ Ի դեպ, նախորդ օրը ասոցիացիա են զանգահարել ինչ172որ մարդիկ, ներկայացել իբրեւ էլեկտրիկներ եւ ասել, թե պետք է մտնեն շենք՝ հաշվիչները ստուգելու, այլապես կանջատեն էլեկտաէներգիան։ Շենքում եղած ահաբեկված կանայք համաձայնել են թույլ տալ միայն մի պայմանով, եթե զանգահարող էլեկտրիկի հետ իրենց էլեկտրիկն էլ գա։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ «Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը -ՀՀ նախագահն ապրիլին ՀՀ զինդատախազին արգելեց մասնակցել ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության վերաբերյալ կազմակերպվող լսումներին, սակայն օրերս ԱԺ-ում էներգետիկ ոլորտում չարաշահումները քննած ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության կապակցությամբ հանդես եկավ նաեւ դատախազությունը։ Արդյո՞ք գործ չունենք երկակի ստանդարտների հետ։ -ՀՀ նախագահի ս/թ ապրիլի 25-ի կարգադրության մեջ խոսվում էր որեւէ քրեական գործով կազմակերպվող լսումներին (ինչն, ի դեպ, չի մտնում ԱԺ իրավասությունների մեջ) ՀՀ գլխավոր դատախազի եւ նրան ենթակա դատախազների մասնակցության անթույլատրելիության մասին։ Ձեր նշած դեպքում գործ ունենք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների եւ ընդունած հաշվետվության առնչությամբ կառավարության եւ գլխավոր դատախազության տված հաղորդման հետ։ -Ինչպիսի՞ն էր Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ նրա հրաժարականը պահանջող կոչերին։ -Չեմ կասկածում, որ շատ լավ գիտեք, թե նմանատիպ գործիչների կամ այդ եղանակով արտահայտված եւ այդպես «հիմնավորված» կոչերին ինչպիսին կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը։ -Ձերբակալությունների շարքն արդյո՞ք զգուշացում չէր հետագայում հանրահավաքներ կազմակերպելու մտադրություններ ունեցողներին եւ ոտնձգություն չէ՞ր ժողովրդավարության հանդեպ։ -Վարչական կալանքի են ենթարկվել չարտոնված ցույցի կազմակերպիչները։ Զուտ մասնակիցների նկատմամբ միջոցներ չեն կիրառվել։ Օրենքը եւ հասարակական կարգը խախտողները հետագայում եւս պատժվելու են։ Ժողովրդավարությունն ամենաթողություն չի եւ ենթադրում է օրենքների եւ այլ անձանց իրավունքների հարգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել