Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 02,2000 00:00
bruncq

Երեկ ժամը 11-ին «XXI դար ասոցիացիայի» Չարենցի փողոցում գտնվող գրասենյակի շենքը շրջափակել են ՆԳ աշխատակիցներ՝ քաղաքացիական համազգեստներով, ծառերի տակ, մայթին շարված ավտոմեքենաներով։ Շենքում միտինգի հետեւանքներից հետո արդեն երեք օր փակված էին մի քանի կանայք։ Ա. Վարդանյանի թիկնապահ Արսեն Ավետյանը շենքից դուրս է եկել՝ կրպակից թերթ գնելու, եւ տեսնելով, որ երկու հոգի հետեւից մոտեցել են իրեն՝ վազել է դեպի շենք։ Նույն պահին մի «06» մակնիշի ավտոմեքենա է մոտեցել, որից 3-4 հոգի են դուրս եկել։

Շենքի աստիճաններով վեր բարձրանալիս Ա. Ավետյանը սայթաքել – ընկել է. 4-5 հոգով Ա. Ավետյանին քաշքշելով (կարծես՝ Չիլիում կատարվեց դեպքը), ձեռքերից-ոտքերից բռնած մտցրել են իրենց ավտոմեքենան ու տարել։ Շենքում եղած կանայք՝ սարսափած կատարվածից, գրասենյակի բոլոր դռներն ամուր փակել են, քանի օր է, ոչ կարգին սնվում են, ոչ քնում։ Սա տեսնելով՝ վախենում են, որ շենքից դուրս գան թե չէ՝ իրենց հետ էլ նույնը կկատարվի։ «Հնարավոր չէ ոչինչ անել, երեկ երեկոյան՝ ով շենքից դուրս էր գալիս՝ 10 մետր չանցած՝ ձերբակալում-տանում էին»,- ասաց կանանցից մեկը։ Ա. Վարդանյանի տունն էլ է շրջափակված, հեռախոսը՝ անջատված։ Անգամ Ա. Վարդանյանի անձնական վարորդի տունն են շրջափակել։

Իսկ ձերբակալվածների թվի մասին դեռ ստույգ ոչինչ հայտնի չէ՝ 30-ից ավելի են հաշվվում։ Ասոցիացիայի գրասենյակի բոլոր հեռախոսները լսվում են, անգամ բազմաթիվ անգամներ հեռախոսազրույցն ընդհատել են։ Երեկ իմացանք նաեւ, որ Ա. Վարդանյանի միտինգին միացած նախկին զինվորական գնդապետ, Պահուստի եւ պաշտոնաթող սպաների միության նախագահ Դնեպրիկ Բաղդասարյանին ՆԳ բաժիններից մեկում երկու ժամ պահելուց հետո 500 դրամ տուգանք վարչական տույժի են ենթարկել։ Ասոցիացիայի շենքը հսկվում է բոլոր կողմերից, ցանկացած պահի կարող է մի բան պատահել։

Ի դեպ, նախորդ օրը ասոցիացիա են զանգահարել ինչ-որ մարդիկ, ներկայացել իբրեւ էլեկտրիկներ եւ ասել, թե պետք է մտնեն շենք՝ հաշվիչները ստուգելու, այլապես կանջատեն էլեկտաէներգիան։ Շենքում եղած ահաբեկված կանայք համաձայնել են թույլ տալ միայն մի պայմանով, եթե զանգահարող էլեկտրիկի հետ իրենց էլեկտրիկն էլ գա։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԷԼ ԲՌՆԵՑԻՆ

zerbakalel

Հոկտեմբերի 31-ին ժ.8.00-ին «Հայոց տուն» Ազգային-հայրենասիրական միության նախագահ Վարդան Պետրոսյանին «հարցազրույցի» պատրվակով տարել են ՆԳ քաղաքային վարչություն։

Հիշեցնենք, որ վերջինս «հանդգնել» էր Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունենալ։ Վ. Պետրոսյանին բերել են Կենտրոնի ՆԳ բաժին, տարել «ԿՊՆ»։ «Հայոց տուն» միության ներկայացուցիչները հայտնեցին, որ Վ. Պետրոսյանին 15 օրով «վարչականորեն» կալանել են։ Կազմակերպությունը իր վրդովմունքն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՆԳ քաղաքային վարչությանը։

Սեփ. լր.

ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Koch

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Քոչարյանի վարչախումբը Հայաստանում բռնատիրության հաստատման աննախադեպ քայլեր է ձեռնարկում։ Բանտ են նետվել հոկտեմբերի 30-ի հանրահավաքի եւ երթի տասնյակ մասնակիցներ։ Անկախության նվաճումից ի վեր առաջին անգամ մեկ գիշերվա ընթացքում մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանատներ, ուր նրանց նկատմամբ շտապ դատավճիռներ են «կայացվել»։ Այսօր ոչ ոք, վարչախմբից բացի, սպառիչ տեղեկություն չունի ձերբակալվածների ինքնության, նրանց թվի, մեղադրանքի եւ գտնվելու վայրի մասին։ Ոչ ոք, վարչախմբից բացի, չգիտե, թե ինչ է սպասվում ձերբակալվածներին մինչեւ պատժի ժամկետի ավարտը։ Քոչարյանը բացահայտորեն ընտրել է ռեպրեսիաների միջոցով ժողովրդին ահաբեկելու եւ լռեցնելու ճանապարհը։ Իրեն օրենքներից եւ հասարակական վերահսկողությունից դուրս դրած վարչախումբը բռնությամբ ժողովրդին զրկեց նաեւ հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելու սահմանադրական իրավունքից։ Մենք Քոչարյանի հակաժողովրդական ռեժիմի ու նրա կամակատարների ապօրինությունները գնահատում ենք որպես հոգեվարքի մեջ գտնվող ժամիշխանների հուսահատ ճիգեր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930