Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ

Նոյեմբեր 02,2000 00:00
zerbakalvel

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին բողոք է հղվել «Արմենիա» հյուրանոցային համալիրի արհկոմի նախկին նախագահի տեղակալ Վրեժ Գյոզալյանին ձերբակալելու առնչությամբ։ Նրա միակ մեղքն այն է եղել, որ համարձակվել էր ելույթ ունենալ Արկադի Վարդանյանի հանրահավաքում եւ պատմել վերջին տարիներին հյուրանոցի կոլեկտիվի գլխին թափված դժվարությունների մասին։ Հույս հայտնենք, որ հանձնաժողովը նույնքան արագ եւ շահագրգռությամբ կարձագանքի այս դիմումին, որքան Սուրեն Զոլյանին կաշառակերության մեղադրանքներից պաշտպանելու դեպքում էր։

ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՎԱՍՏԱՆ

coren

Օրերս ԱՄՆ-ից Հայաստան է ներկրվել դրամաշնորհ հանդիսացող 60 հազար տոննա ցորեն, որն արդեն վաճառքի է դրվել աճուրդի կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ թեեւ ցորենը ամենեւին էլ նախատեսված չէ թռչունների համար, բայց այն պատրաստվում են գնել թռչնաբուծական տնտեսությունները։ Մնում է ենթադրել, որ հայերի զանգվածային արտագաղթին զուգահեռ տեղի է ունեցել հավերի աննախադեպ ներգաղթ, որի շնորհիվ թռչնաբուծությունը Հայաստանում այնքան է զարգացել, որ մեր թեւավոր բարեկամներն ի վիճակի են սպառել 60 հազար տոննա ցորենը…

Կամ էլ պարզապես իրականացվում է հերթական աչքակապությունը՝ ԱԱՀ չվճարելու եւ մեկ այլ ֆիրմայի խաղի մեջ ներքաշելու նպատակով։

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ

dram

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ երեք ամսվա աշխատավարձ է տրվել մեր խեղճուկրակ դատավորներին։ Ականատեսների վկայությամբ՝ սովից դալկացած որոշ դատավորներ ուշաթափվում էին հենց դատական նիստերի ժամանակ, ինչն էապես ազդում էր դատաքննությունների որակի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930