Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՐՈՆԵԺԻԼԵՏՈՎ ՈՒ ԿԱՍԿԱՅՈՎ

Նոյեմբեր 02,2000 00:00
Robert Qocharyan

«Առավոտին» մի տեղեկություն էին փոխանցել, թե վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը զանգվածային միջոցառումներին մասնակցում է վերնաշապիկի տակից հագած զրահաբաճկոնով եւ այդպես է ներկայացել, մասնավորապես, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված երեկոյին, որը կայացավ օպերայի դահլիճում։

Չնայած այս լուրը հայտնողները կատարելապես վստահ էին դրա իսկությանը, փորձեցինք այն ճշտել նախագահի մամուլի քարտուղարի միջոցով։ Սակայն Վահե Գաբրիելյանը չգնահատեց ճշտված լուրեր հաղորդելու մեր ազնիվ մղումը եւ միմիայն ասաց. «Հրաժարվում եմ պատասխանել հիմար հարցերի»։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՐՑ ՉԷ

hyd

«Առավոտի» հարցին, թե համաձայն չէ արդյոք, որ ՀՅԴ-ն այժմ մաս է կազմում այն համակարգին, որն առաջ մերժում էր, նաեւ աչք է փակում ներկաների կատարած այն սխալների վրա, որ նախկինում խստիվ քննադատում էր՝ Շաղիկ Մարուխյանը պատասխանեց. «Այն, ինչ այս մասին մտածում եմ՝ մեր կուսակցության ներսում արտահայտում եմ։ Մամուլով չէի ուզենա լուծել այս հարցերը»։

ՆՐԱՆ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՆԱԵՎ 94-ԻՆ

Ashot Manucharya

Աշոտ Մանուչարյանին հաճախ են անլրջության մեջ մեղադրում։ Այդպես վարվեցին նաեւ 94-ին, երբ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, թե ՆԳ համակարգում հատուկ բանդաներ են գործում։

ԵՎ ԴՈՒ, ԲՐՈՒՏՈՍ

Karen Janibekyan

Դերասան Կարեն Ջանիբեկյանը ժամանակին նկարահանվել էր դեռեւս ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հոլովակում: Սակայն նույն Քոչարյանը, նրան՝ որպես Արկադի Վարդանյանի հրավիրած միտինգի պատվիրակ, անգամ չընդունեց էլ:

Կարեն Ջանիբեկյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930