Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցր նամակ

Նոյեմբեր 01,2000 00:00
Grand gandy

«Առավոտ» թերթի խմբագիր Ա. Աբրահամյանին՝ թերթի առ 25.10.2000 թ. հոդվածի վերաբերյալ

Թերթ կոչվածդ էլի թույն թափեց։ Կարդացինք։ Նորից հարամ հացիդ փողն վաստակեցիր։ Քո գործը հեշտ է։ Դիր ու տպիր։ Դիր ու սեւացրու։ Դու ոչ ամոթից ես քրտնում, ոչ էլ քո արած սեւ գործից։ Արամ Աբրահամյան, մաղձդ բերնիդ համը փոխել է։ Ոչ միայն քո, այլ նաեւ քո խմբագրակազմի։ Թե ինչ գույնի են քո թերթն ու անձը, բոլորս գիտենք։ Դու եւ քո նման տականքներն են մեր երկիրը հասցրել այս օրին։ Բայց հաստատ իմացիր, սեւ գործդ չես հասցնի ավարտել։ Մենք չենք թողնի, որովհետեւ մենք ենք այս երկրի տերը, իսկ դու ընդամենը ստոր պատվեր կատարող ես։ Թուրքական, պարսկական էժանագին ու անորակ կոնֆետներից վերջապես փրկվեցին մեր երեխաները, իսկ դու մի գլուխ վայրհաչում ես։ Մեր կոնֆետները քո դուրը երբեք էլ չեն գա, որովհետեւ քեզ նման թուրքերի համար չեն արտադրվում։ Մենք աշխատում ենք մեր երկրի, մեր ընտանիքների ու մեր երեխաների համար, իսկ դու այնքան ես հեռու մեր ժողովրդից, ինչքան քո ծախու անձը առնական տղամարդուց։ Ոչ ուզում ենք, ոչ էլ պահանջում, որ դու այս նամակը տպես քո թերթոնում։ Թե ինչքանով է մեր արտադրանքը լավ կամ վատ, թող ժողովուրդը որոշի։ Արամ Աբրահամյան, մենք համբերատար ենք, բայց ամեն ինչ իր սահմանն ունի։ Ու կգա էն օրը, երբ քեզ ու քո նմաններին դուրս կշպրտենք մեր հայրենիքից նույն ձեւով փաթեթավորված, որովհետեւ դուք հաստատ, որ նույն կեղտն եք։

«Գրանդ Քենդի» ՀՌ ՀՁ ՍՊԸ մամուլի եւ

հասարակայնության կապերի «Արձագանք»

աշխատանքային հանձնաժողով՝

29 ստորագրություն,

31.10.2000թ.

ք. Երեւան

Սիրով տպագրում ենք այս վայելուչ եւ բովանդակալից նամակը՝ նրա իրական հեղինակ Հրանտ Վարդանյանի մտավոր մակարդակը «Առավոտի» ընթերցողներին ներկայացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930