Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական եռանկյունի

Նոյեմբեր 01,2000 00:00

Սոցիալական եռանկյունի Երկրի բյուջեն պաշտպանված հոդվածների մասով այս տարի կատարվել է 27%172ով միայն։ Իսկ տարին գրեթե ավարտված է՝ 12172ից 10172ն արդեն ապրված ամիսներն են։ Ապրված, բայց՝ չվճարված։ Կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի ամիսներ շարունակ ձգձգվող ուշացումներից՝ ՀՀ քաղաքացիներն արդեն իմունիտետ ունեն։ Այսինքն՝ ոչ առանձնապես հուզվում են, ոչ բողոքում, ոչ էլ բռունցք են թափ տալիս։ Մարդիկ զզված են, հիասթափված եւ անտարբեր։ Սա թերեւս ամենից վտանգավոր ախտանիշն է՝ ժողովրդի անտարբերությունը կարող է պարարտ հող դառնալ հազար ու մի հավակնություններից գիրացած ներկա եւ նախկին, հայտնի եւ ստվերային իշխանիկների համար։ Ժողովուրդը թվերից գլուխ չի հանում։ Ժողովրդին բացարձակ չի հետաքրքրում, որ ընդամենը 350 միլիոնանոց բյուջեի 100 միլիոնը հավերժորեն կախված է միջազգային քմահաճույքներից։ Բյուջետայինի հույսին մնացածները թքած ունեն, թե իրենց ո՞վ է փող տալու, միայն թե տա։ Ամենեւին չէինք զարմանա, եթե նորահայտ քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի հոկտեմբերի 30172ի հանրահավաքի ժամանակ մարդկանց բաժանվեր «կենսաթոշակ» եւ «աշխատավարձ»։ Եթե դա տեղի ունենար օրը ցերեկով, մարդիկ օրը ցերեկով էլ կփշրեին ցանկապատը եւ կփորձեին հարցերը բռունցքներով լուծել։ Մասնագետների կարծիքով, մեր ժողովուրդը ամենեւին պատրաստ չէ սոցիալական շարժման։ Նա դեռեւս այնքան հասունացած չէ ոչ քաղաքականապես, ոչ էլ իր սոցիալական խնդիրները հասկանալու առումով, որ նստի եւ մտածի, թե սրա վերջը ի՞նչ է լինելու։ Նրանցից շատերի կարծիքով վերջը հենց սա է։ Կարիքի մեջ ապրողներին հոգսը խեղդում է, օրվա հոգսը։ Իսկ քաղաքականություն սարքողները պարզապես նվագում են ցավոտ նոտաների վրա։ Սրանք էլ իրենց հերթին թքած ունեն, թե ժողովուրդը ոնց է կքում հոգսի ծանրությունից։ Ու եթե երբեմն ասում են, թե լինում են շրջաններում, թե գիտեն, հասկանում են ժողովրդի վիճակը, սուտ է։ Նրանց համար ժողովրդի հոգսը տրամպլին է՝ քաղաքական դաշտ թռնելու համար։ Իրոք հետաքրքիր տեսարան կլիներ, եթե «Արկադի Վարդանյան, Արտաշես Գեղամյան եւ Արշակ Սադոյան» դաշինք ստեղծվեր։ Եթե այս պոպուլիստները ժողովրդի առաջ ելույթ ունենային որպես միասնական տրիո, քաղաքական «ֆալշը» ավելի ցայտուն կերեւար։ Իսկ ավելի հետաքրքիր կլիներ, եթե վերջիններս իշխանության գային եւ համապատասխանաբար զբաղեցնեին նախագահի, խոսնակի եւ վարչապետի պաշտոնները։ Ամեն ինչ իր տեղը կընկներ։ Չէ, ոնց մտածում ես, ժողովուրդը մի լավ օրի չէ։ Ոչ այսօրվա իշխանավորն է մի բան, ոչ էլ նրանք, ովքեր հավակնում են իշխանավոր դառնալ։ Սոցիալական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել