Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՑՆԵՆՔ ԽՈՊԱՆ ԼԱՆՋԵՐԸ

Նոյեմբեր 01,2000 00:00

ՅՈՒՐԱՑՆԵՆՔ ԽՈՊԱՆ ԼԱՆՋԵՐԸ Եվ խնայենք հսկայական վառելիք Անշուշտ, լեռները լուրջ դժվարություններ են ստեղծում տնտեսական կյանքը կազմակերպելու գործում։ Եվ պատահական չէ, որ ՄԱԿ172ը որոշել է 2002 թ. հայտարարել Լեռների տարի՝ նպատակ ունենալով նպաստել լեռնային երկրների բնակչության սոցիալ172տնտեսական բարեկեցության բարելավմանը։ Ընդ որում, դա միանվագ միջոցառում չի լինելու, այլ այդուհետ ամենամյա ձեռնարկումներ են իրականացվելու լեռնային երկրներում։ Խորհրդային Միության վերջին տասնամյակում (1980172ական թթ. սկսած) իմ ղեկավարությամբ Հայաստանում գործել է միջազգային լաբորատորիա, որը կոչվում էր ԾԸը-6ա ծԼխթԿՀ (Լեռների գիտահետազոտական լաբորատորիա), որի հիմքի վրա երկու անգամ կազմակերպվել է միջազգային գիտական համահավաք։ Դրանց մասնակցել են բազմաթիվ երկրների՝ տվյալ խնդրով հատուկ զբաղվող անվանի մասնագետներ։ Նշված համաժողովների արդյունքները տպագրվել են ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Այս փաստը վկայում է այն մասին, որ լեռնային երկրների բնատնտեսական առանձնահատկությունները միշտ էլ հետաքրքրել են եւ մասնագետներին, եւ իշխանավորներին։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքը բնութագրվում է ընդգծված լեռնային մակերեւույթով։ Այդ մասին են վկայում անդրկովկասյան երեք հանրապետությունների տվյալները։ Մինչեւ 500 մետր բարձրության գոտում գտնվում է Հայաստանի տարածքի ընդամենը 0,07%172ը, Ադրբեջանի տարածքի՝ 48,7%172ը, Վրաստանի տարածքի՝ 29,4%172ը։ Այդ գոտում բնակեցված է Հայաստանի բնակչության ընդամենը 0,16%172ը, Ադրբեջանի բնակչության՝ 75,9%172ը, Վրաստանի բնակչության՝ 66,6%172ը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը սկսվում է ծովի մակարդակի նկատմամբ գրեթե 500 մետրից, իսկ երկու հարեւան երկրների տարածքի հսկայական մասը, առավել եւս բնակչության գերակշիռ հատվածը գտնվում է մինչեւ 500 մետր բարձրության գոտում։ Անդրկովկասը խորապես ճանաչելու համար պարտադիր պետք է տեղյակ լինել բերված տվյալներին եւ պատկերացնել դրանց նշանակությունը յուրաքանչյուր վարչաքաղաքական միավորը գնահատելիս։ Բայց մենք՝ հայերս, առավել եւս մեր իշխանավորները, այդ մասին տակավին քիչ են խորհում։ Եվ իզուր… Դա է վկայում ՄԱԿ172ի կողմից «2002 թ. Լեռների տարի» հռչակելու մասին որոշումը, եւ մեր անտարբերությունը դրա նկատմամբ։ Մինչդեռ արդեն լեռնային գրեթե բոլոր երկրներում ստեղծվել են ազգային կոմիտեներ՝ վարչապետների ենթակայությամբ։ Իսկ մենք, որ ամենից շատ պիտի շահագրգռված լինենք ՄԱԿ172ի որոշման իրագործմամբ, առայժմ ոչինչ չենք ձեռնարկել։ Թեեւ ես համապատասխան նամակներ եւ զեկուցագրեր եմ ներկայացրել հաճախակի փոխվող վարչապետներին, մի շարք հոդվածներ եմ հրապարակել Հայաստանի մամուլում։ Մենք, ինչպես նշել ենք, լրջորեն, համակողմանի պիտի նախապատրաստվենք «2002 թ. Լեռների տարի» ՄԱԿ172ի կայացրած որոշումը իրականացնելու աշխատանքներին։ Այդ նպատակով ես մշակել եմ նախապատրաստական աշխատանքների հիմնավոր ծրագիր։ Սակայն խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում այդ կարեւոր խնդրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար։ Բայց չէ որ կանոնավոր եւ ըստ ամենայնի նախապատրաստվելու դեպքում Հայաստանը, որպես տիպիկ լեռնային մակերեւույթով երկիր, դրանից մեծապես կշահի։ Բերեմ միայն մեկ օրինակ։ Առայժմ մենք չենք կարողանում օգտվել լեռնային մակերեւույթի ընձեռած հնարավորություններից։ Այսպես՝ հայտնի է, որ հարավահայաց լեռնալանջերը շատ ջերմություն են ստանում նաեւ տարվա ցուրտ ամիսներին։ Ես հաշվարկել եմ, որ եթե մտածված, նպատակային օգտագործենք հարավահայաց լանջերի ձմեռային ջերմությունը, ապա կարող ենք խնայել հսկայական չափերով վառելիք։ Իմ հաշվարկներով սովորական, այսպես կոչված, ավանդական ջերմոցների համեմատությամբ, հարավահայաց լանջերի միաթեք կտորով ջերմոցներում վառելիքի խնայողությունը հասնում է շուրջ 80%172ի, Գյուղնախագիծ ինստիտուտի հաշվարկներով՝ ավելի քան 50%172ի։ Հարավահայաց լանջերին տեղադրված միաթեք կտորով ջերմոցներն օգտագործվում են միայն ձմռան ամիսներին, ոռոգման նպատակով ջրերը չեն օգտագործվում, այլ անօգուտ հոսում են։ Նշենք նաեւ, որ ձմռան ամիսներին մեր առաջարկած բանջարեղենը շուկայում ավելի բարձր է գնահատվում, որովհետեւ դրանք աճում են ոչ թե արհեստական ջեռուցման եղանակով, այլ արեգակնային էներգիայով։ Չերկարացնելով հայտնեմ, որ հարավահայաց լանջերին միաթեք կտորով իմ առաջարկած սխեման դեռեւս 1997 թ. արժանացել է հեղինակային արտոնագրի (N 380)։ Սակայն, ցավոք, չնայած իմ գործադրած ջանքերին, առ այսօր չի ներդրվել եւ ես ստիպված ներդնելու իրավունքը վերապահելու եմ Ճապոնիայի եւ Բուլղարիայի կառավարություններին։ Նման դեպքերի կապակցությամբ է ասված. «Չուտողի մալը հալալ է ուտողին»։ Ես լիովին համոզված եմ, որ ջերմոցի իմ առաջարկած սխեման անպայման կներդրվի բոլոր լեռնային երկրներում։ Մենք իզուր ենք հապաղում, մանավանդ որ հոլանդացիներն այս տարի գյուղատնտեսության զարգացման նպատակով Հայաստանում հսկայական ներդրումներ են խոստանում։ Մենք պետք է արագացված տեմպերով Հայաստանում կառուցենք միաթեք կտորով ջերմոցների ցանց, որը մեր ներդրումը կլինի ՄԱԿ172ի կողմից «2002 թ. Լեռների տարի» հայտարարված որոշման իրագործման բնագավառում։ Թող այս անգամ էլ ուրիշները մեզնից սովորեն լեռների ընձեռած հնարավորություններից օգտվելու ուղիները։ Կարծում եմ, ջերմոցային տնտեսությամբ զարգացած Հոլանդիան եւս կօգտվի մեր առաջարկած սխեմայից՝ տնտեսելով հսկայական վառելիք։ Ուրեմն, Հայաստանը եւս կարող է օգտակար լինել եւ օրինակ ծառայել այլ երկրներին։ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԱ ակադեմիկոս, «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել