Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2000 00:00

ԽՁԿ նՁԿՁ կԿՁժՀկժԹՄԼլ? ԿՑՍցՊՈ Տվ Չջ255սր255? Արկադի Վարդանյանի երեկվա հանրահավաքից հետո մի շարք կուսակցություններ, մասնավորապես «113-ամյա» Հնչակյան կուսակցության նախագահ Էռնեստ Սողոմոնյանը, ԱԻՄ-ի կարկառուն անդամ Պարույր Հայրիկյանը, «Ազգային միաբանության» անդամ Համլետ Հարությունյանը իրենց վերաբերմունքը հայտնեցին հանրահավաքի առնչությամբ։ Այն՝ որ Արկադի Վարդանյանի կենսագրությունն այնքան էլ անբիծ չէ, մեծ չէ նրա քաղաքական փորձն ու ոչ էլ ասածներն են փայլում նոր մտքերի առատությամբ, սակայն այդ ռուսահպատակ գործչի մի կոչը ժողովրդին Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգի հավաքեց։ Մինչ Էռնեստ Սողոմոնյանը որպես իր կուսակցության արժանիք մատնանշում էր նրա 113-ամյա զառամյալ տարիքը, սակայն ինքն էլ չէր կարող ժխտել, որ երկարուձիգ տարիներ բնակվելով Հայաստանում, անգամ 113 մարդ չէր կարող միտինգի հրավիրել։ Պարույր Հայրիկյանն, ինչ խոսք, վեր էր հիշում ի՛ր միտինգները. ի՞նչ էր Ա. Վարդանյանի հանրահավաքը, ոչ վերջինս երգեց, ոչ էլ… Այլ էր Համլետ Հարությունյանը, որը պատմական օրինակներից միայն Գաբոն քահանայի օրինակը բերեց (մյուսները միտքը չեկան), թե ինչպես են պատեհապաշտներն օգտվում ստեղծված կացությունից եւ իշխանության գալու փորձ անում։ Այս պարոնայք՝ քաղաքական չկայացած կամ ձախողակ գործիչների պիտակները վրան դատապարտելուց զատ (ոչ ոք չի վիճարկում՝ իրավացիորեն, թե ոչ), փորձ իսկ չարեցին նույն փութաջանությամբ խոսել իրենց կուսակցությունների ապաշնորհության եւ պատեհապաշտության մասին, մեկ բառով անգամ չդատապարտեցին Արկադի Վարդանյանի տան եւ շենքի վրա հարձակված ու «լոմերով» պատուհանները ջարդած «կագեբեշնիկներին» ու ՆԳ աշխատակիցներին։ Իսկ այն, որ միջակ մեկը շատ ավելին է, քան իրենք բոլորը միասին վերցրած, արդեն իսկ ընդդիմություն համարվող կուսակցությունների որակի ցուցանիշն է։ Իսկ միջակից ներքեւ կա՛մ մոսկաներն են, կա՛մ թափոնները։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել