Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

Նոյեմբեր 01,2000 00:00
levon ter-petrosyan

Շառլ Ազնավուրը Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին հրավիրել է իր հրաժեշտի համերգաշարին։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է այդ հրավերը։ Ըստ ամենայնի, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Հայաստանի առաջին նախագահին կընդունի Ժակ Շիրակը։

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ

Ashot Manucharya

Ամենեւին չազդված «XXI դար ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի կազմակերպած միտինգի դառը փորձից՝ նոյեմբերի 4-ին, ժամը 16-ին միտինգի է նախապատրաստվում «Սոցուժերի» միության նախագահ Աշոտ Մանուչարյանը։

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ՕԳՆՈՒՄ ԵՆ… ԱՊԱԳԱ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ

patgamavor

Իսկ ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչներից ու պետական այրերից շահում են նրանք, ովքեր ընտրատարածքներում կարողանում են լեզու գտնել այս ուժի հետ, հենվելով այս խավի հեղինակությունների վրա։ Իհարկե, այս մասին այսօրվա մեր պետական այրերն ու ժողովրդական ընտրյալները չեն խոստովանում, բայց բնակչությունը, ժողովուրդը շատ լավ գիտի, որ դա իրոք այդպես է։

ՀԱՅՈՑ ՍՈԽԱԿԸ

aram astryan

Օրերս Սամարղանդից (Ուզբեկստան) վերադարձած «Առավոտի» ընթերցողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Սամարղանդում ամենահայտնի երգիչն այսօր… Արամ Ասատրյանն է, որի կլկլոցը վերջինիս «արվեստի» սիրահարների մոտ կասկած չի թողնում, որ Արամը… մահմեդական է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930