Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Նոյեմբեր 01,2000 00:00
Vano siradexyan

Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության սկզբից ընդամենը 4 ամիս անց Վանո Սիրադեղյանը «Հետգրություն» հեռուստածրագրին տված հարցազրույցում կանխատեսել էր. «Փաստորեն, երբ քննությունը գնում է ուրիշ ուղղությամբ, լղոզում են բազմաթիվ այլ ուղղություններով, որ ընդհանրապես հետքի վրա դուրս չգան»։ Նման միտումներն արձանագրելու համար Վանո Սիրադեղյանին հիմք էր ծառայել այն տեղեկությունը, որ անհայտ մարդիկ ԱԱՆ մեկուսարանում ամիսներ շարունակ փորձել էին ցուցմունքներ կորզել Նաիրի Հունանյանի խմբից։ Մասնավորապես այն մասին, որ նրանք կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ։

ՀԵՐՔՈՒՄ

Grand gandy

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել «Գրանդ Քենդիի» մոտ 30 աշխատակիցներ եւ հերքեցին մեր թերթում տպագրված այն տեղեկությունը, որ գործարանի կոնֆետների մի շարք տեսակներ նույն համն ունեն։ Թերթի խմբագիրը, թեեւ անձամբ բախտ չի ունեցել համտեսել դրանք, բայց հավատում է փորձառու հրուշակագործների պնդումներին եւ, ի հավելումն դրանց, տպագրում է «Գրանդ Քենդիի» կոլեկտիվ ստորագրություններով նամակը, որը գործարանի պաշտոնական պատասխանն է, քանի որ տպագրվել է «Գրանդ Քենդիի» բլանկի վրա։

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ»

Mher Arshakyan

«Արկադի Վարդանյանի ձերբակալությունից առաջ նրա տանը ինչ կար-չկար, ջարդում էին։ Այդ բոլոր ձայները լսելի էին։ Կինը պանիկայի մեջ էր եւ անընդհատ ասում էր՝ «Գործ չունեք ՌԴ քաղաքացիների հետ»։ Այս տեսարանը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի աչքի առաջ էր կատարվում։ Արկադի Վարդանյանին մեքենա նստեցնելուց հետո Արաբկիրի ՆԳ բաժանմունք բերման ենթարկվեց նաեւ մեր գործընկեր Մհեր Արշակյանը։ «Ինձ զարմացրեց լրագրողի համար գտնված այդքան գրագետ մեղադրանքը՝ զազրախոսություն, որը ոչ մի քրեական օրենսգրքում չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930